Մատչելի հղումներ

Արևելյան Ուկրաինա. Խեղված ճակատագրերի և պատերազմի սարսափելի հետևանքների մասին


Ռուսաստանն ու Ուկրաինան քննարկում են արևելյան Ուկրաինայում խաղուղության վերականգման հեռանկարը, որտեղ իրավիճակը, սակայն, մնում է ծանր: Պատերազմն իր հետևանքներն է թողել բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վրա

Արևելյան Ուկրաինայի հակամարտությունը խեղել է այստեղ բնակվող բազմաթիվ մարդկանց ճակատագրեր: Դոնեցկից Տիմոֆեևների ընտանիքը նրանցից մեկն է:

Սվետլանա Տիմոֆեեւան արդեն երկու տարի է չի տեսել իր ամոսնուն ՝ Ալեքսանդրին, ով աշխատանքի բերումով մեկնել էր Կիև: 2017 թվականի դեկտեմբերին , երբ նրանք վերադարձան Դոնեցկ, նրան ձերբակալեցին: Ինչպես նշում է Սվետլանան, իրենցից պահանջել են 20 հազար ԱՄՆ դոլար Ալեքսանդրի ազատության համար, ինչը իրենք հրաժարվել են վճարել:

Սվետլանայի պնդմամբ իր ամուսնուն անօրինական պահում են Արևելյան Ուկրաինայի լքված մի գործարանի տարածքում, ուր գտնվում է զինյալների ռազմակայաններից մեկը:

Ալեքսանդրին մեղադրում են Ուկրաինայի համար լրտեսության մեջ: Սվետլանան ստիպված եղավ հեռանալ Դոնեցկից, երբ իմացավ, որ ապստամբ զինյալները պատրաստվում են ձերբակալել նաև իր որդուն: Այժմ նա ապրում է Կիևի արվարձաններից մեկում:

Վերջին տեղեկության համաձայն, նրա ամուսնուն դատապարտել են 14 տարվա ազատազրկման: Նա հայտնվել է յություբյան մի տեսանյութում, ուր ակնհայտ կարդում էր իրեն պարտադրված մի տեքստ:

Այսօր Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ընթանում է երկխոսություն խաղաղության վերականգման շուրջ: Ուկրաինան առաջարկում է ինքնավարության կարգավիճակ և ազատ ընտրությունների անցկացում: Սակայն Սվետլանային դա չի սփոփում: Նա պնդում է, որ երբեք այլևս չի կարող վերադառնալ իր հայրենի արևելյան Ուկրաինա: Նա պնդում է՝ պատերազմի կսկվելուց ի վեր այնտեղ են գտնվում ռուսական կանոնավոր բանակի ստորաբաժանումներ:

Արդյոք կհանգեն կողմերը վերջնական հաշտության՝ ցույց կտա ժամանակը: Ցավոք , անգամ խաղաղության վերջնական վերականգման պարագայում, պատերազմը անշրջելիորեն փոխեց, Տիմոֆեևների օրինակով, բազմաթիվ ընտանիքների ճակատագրեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG