Մատչելի հղումներ

Ճապոնիան սկսել է վերականգնվել մահաբեր մրրկից հետո


Փրկարարները փորձում են օգնություն ցուցաբերել աղետաբեր մրրկից տուժած մարդկանց: Հեղեղվել են Ճապոնիայի կենտրոնական շրջանները՝ թողնելով առանց էլեկտրականություն ավելի քան կես միլիոն մարդու: Սեթագայա քաղաքային հիվանդանոցից տարհանվել է 160 հիվանդ, որտեղ ջուրը հասել է մարդկանց կրծքավանդակի բարձրության, նշում են հիվանդանոցի աշխատակիցները:

Վարչապես Շինզո Աբեն հայտարարել է փրկարարների մեծ բանակի ներգրավման մասին.

«Ոստիկանության, հրշեջների եւ առափնյա պահակախմբի հետ միասին զինված ուժերի 27 հազար զինծառայողներ նույնպես կմիանան փրկարարական աշխատանքներին: Մենք աշխատում ենք էլեկտրականության, ջրամատակարարման եւ փոխադրումների վերականգնման ուղղությամբ»:

Հասցված վնասի ամբողջական պատկերը պարզ կլինի ջրհեղեղից օրեր անց, նշում են իշխանությունները:

«Հիմնական մրրիկն առաջ է բերել լայնածավալ վնասներ երկրի արեւելյան շրջաններում: Հատուկ զգուշացում էր ուղղվել 13 շրջանների բնակիչներին, ջրահեռացում է կատարվել մի շարք ամբարտակներից: Սա ռեկորդային հուժկու տարափ էր», - հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհդի Սուգան:

Տոկիոյի օդանավակայաններում դադարեցվել էին չվերթները, կանգնեցվել՝ արագընթաց գնացքները:

Facebook Forum

XS
SM
MD
LG