Բաղդադում բողոքի ցույցերի արդյունքում հաստատվել է պարեկային ժամ: Անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա և օգտագործել արցունաքաբեր գազ:
Ցուցարարներին սակայն դա հետ չի պահում: Նրանք նշում են, որ կշարունակեն պայքարել իրենց իրավունքների համար՝ մատնանշելով գործազրկությունն ու տնտեսական ծանր վիճակը:
2017 թվականին Իրաքը հայտարարեց Դաեշ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին: Երկու տարի անց որևէ առաջընթաց չի գրանցվել երկրի վերականգման և զարգացման հարցում: Պետության երեք հիմնական քաղաքական և էթնիկ խմբերի ՝ Սունիների, Շիաների ու Քրդերի ներկայացուցիչները օրերս բանավեճ են ծավալել Լոնդոնի Չաթմ Հաուսում երկրի հետագա զարգացման հարցերի շուրջ:
Ազգակրոնական բաժանումները, ըստ բանախոսների, շարունակում են թուլացնել երկրի կառավարման հիմքերը: Յուրաքանչյուրն ունի իր մոտեցումը Իրաքի ապագայի հարցում:
«Երկրի քաղաքական համակարգը բնորոշվում է որպես որպես ապակենտրոնացված և դաշնային համակարգ: Սակայն իրականում այստեղ չկա դաշնային կառավարություն: Տեղական իշխանությունները չունեն բվարար իրավունքներ, որի արդյունքում չեն կարող բավարարել բնակչության պահանջները»,- ասում է շիա ազդեցիկ հոգևորական Մոքթադա ալ Սադրիի ներկայացուցիչ Դիա ալ Սադային:
«Անհրաժեշտ է ազգային հաշտեցում Իրաքի ժողովրդի բոլոր տարրերի միջև: Սունիները պետք է գիտակցեն, որ իրենք Իրաքի քաղաքացիներ են եւ մաս են կազմում երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներուն եւ որոշումներում», ասում է Քրդստանի շրջանի ներքին գործերի նախարար Կարիմ Սինջարին:
«Իրաքն ունի 20 տարին չբոլորած մոտ 20 միլիոն երկտասարդ: Նրանք չգիտեն Սադամ Հուսեյնին և տեղյակ չեն նախկին քաղաքական խնդիրներից: Նրանք անհամբեր են, քանի որ չեն ստանում համապատասխան կրթություն, առողջապահական կամ այլ ծառայություններ»,- ասում է Իրաքի վարչապետի խորհրդական Լեյթ Քուբբան:
Այս անհամբերությունը, սակայն, արագությամբ վերածվում է զայրույթի, որից մեկ քայլ է մինչև նոր բռնության ալիքի ծավալում:
Facebook Forum