Մատչելի հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին


ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը սեպտեմբերի 27-ին նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին և պաշտպանության նախարար Մարկ Էսփերին:

Նամակում հանձնախումբը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պարիտետի խախտման կապակցությամբ: Նամակը ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնեն, Ջեքի Սփիեռն ու Ադամ Շիֆը:

Հայկական հանձնախմբի ղեկավարները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությանը և պաշտպանության նախաարությանը հաշվի առնել Ադրբեջանի վերաբերյալ 1992 թվականին ընդունված 901 բանաձևի փաստը, որն ամեն տարի 2002 թվականից հատուկ փաստաթղթով չեղարկվում է պետքարտուղարության կողմից: Բանաձևն արգելում է Ադրբեջանին ամերիկյան ուղիղ օգնության տրամադրումը, քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեմ և չի դադարել ռազմատենչ գործողությունները վերջիններիս նկատմամբ:

Նամակում կոնգրեսականները խնդրում են անմիջապես դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, վերանայել 901 բանաձևի վերացման կարգը և մանրամասն տեղեկություն տրամադրել Ադրբեջանին տրվող օգնության վերաբերյալ: Ամբողջական նամակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Facebook Forum

XS
SM
MD
LG