Կիրակի օրը առնվազն 20 հազար մարդ էր եկել Մոսկվայի կենտրոն՝ մանսակցելու բողոքի ակցիային նվիրված քաղբանտարկյալների ու ցույցերին ձերբակալված մասնակիցների ազատ արձակմանը: Հիմնական կազմակերպիչներից էր ընդդիմադիր Ալեքսեյ Նավանին:
«Եթե շատ մարդ հավաքվի, կստիպենք նրանց ազատ արձակել քաղբանտարկյալներին: Յուրաքանչյուրս հզոր զենք ունի իր հետ. դա իր հեռախոսն է: Գրառում արեք Ինստագրամում կամ Թվիթերում ամեն օր, յուրաքանչյուր պաշտոնյաի հետ զրույցը կրապարակվի»,- ասում է Նավալնին:
Վերջին ամիսների ընթացքում ավելի քան 2000 ցուցարարներ են կալանավորվել չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար: Մի շարք անձինք դատապարտվել են մինչև 4 տարվա ազատազրկման ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու համար:
Բողոքի ցույցերը սկիզբ էին առել հուլիս ամսին, երբ ընդդիմադիր թեկնածուներին արգելվեց մասնակցել քաղաքային խորհուրդի ընտրությոններում: Իրավապահները հայտարարել են, որ գործել են օրենքի սահամններում և որ մարդիկ կալանավորվել են օրենքներ խախտելու և անօրինական հանրահավաքին մասնակցելու համար։
Ի տարբերություն վերջին բողոքի ցույցերի այս հանրահավաքը արտոնված էր: Ըստ կազմակերպիչների, բողոքի ցույցերը ունեցան իրենց ազդեցությունը, քանի որ Կրեմլի կուսակցությունները կորցրեցին Մոսկվայում տեղերի մեկ երրորդը:
Facebook Forum