Մատչելի հղումներ

Մոսկվայի ցույցերը լուսաբանող Գերմանական Ալիքի գործունեությունը Ռուսաստանում կարող է արգելափակվել


Ռուսաստանի Պետդումայում առաջարկել են ՌԴ տարածքում հավատարմագրումից զրկել Deutsche Welle՝ Գերմանական Ալիքի գործունեությունը Մոսկվայի վերջին ցույցերը լուսաբանելու պատճառով: Դումայում Ռուսաստանի ներքին գործերին ատաքին միջամտության հարցերի հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը հայտարարել է, որ օրենսդիրները դժգոհ են լրատվամիջոցի աշխատանքից.

«Չարտոնագրված ցույցերին մասնակցելու կոչը օրենքի խախտում է, հատկապես նախընտրական շրջանում»։

Ռուսաստանցի օրենսդիրը դժգոհ է, որ լրատվամիջոցը ներկայացնում է «այլ» ուժերի կարծիք։

«Գերմանական Ալիքը հաճախ իր հարթակն է տրամադրել, այլ խմբերի, որոնք չարտոնագրված ցույցերի մասնակցության կոչ են անում, սա օրենքի խախտում է»:

Վասիլիը Պիսկարյովը իր ասուլինի ընթացքում նշել է, որ Գերմանիայի առավել հարգված լրատվամիջոցներից մեկը՝ Deutsche Welle-ն պետք է արտերկրյա գործակալ ճանաչվի Ռուսաստանի տարածքում.

«Մեր կարծիքով, Գերմանական Ալիքն ունի արտերկրյա գործակալի բոլոր հատկանիշները. Նրանք իրականացրել եւ իրականացնում են քաղաքական գործունեություն, որը ֆինանսավորվում է Գերմանիայի բյուջեից»:

Նշենք, որ Deutsche Welle-ն Գերմանիայի հանրային լրատվամիջոց է, որը ֆինանսավորվում է Գերմանիայի պետբյուջեյից: Այնուամենայնիվ, լրատվամիջոցի գործունեությունը կարգավորվում է Deutsche Welle-ի ակտով, որն ապահովում է լրատվամիջոցի լրագրողական անկախությունը պետական մարմիններից:

Այժմ Ռուիսաստանի օրենսդիրները քննարկում են Գերմանական ալիքի գործունեության արգելափակումը Ռուսաստանում.

«Որոշել ենք նյութերն ուղարկել Գլխավոր դատախազություն, Ռուսաստանի ԱԳՆ, Արդարադատության նախարարություն, գերմանական լրատվամիջոցին արտերկրյա գործակալի կարգավիճակ տալու պահանջով»:

Նշենք՝ որ այս շարգում հաջորդ լրատվամիցոցները կարող են դառնալ «Ամերիկայի Ձայն»-ը եւ Ազատություն Ռադեոկայանը, որոնք թեեւ ֆինանսավորումը ստանում են Միացյալ Նահանգների պետական միջոցներից, սակայն, որոնց լրագրողական լիարժեք անկախությունը երաշխավորված է ԱՄՆ-ի միջազգային հեռարձակումների մասին օրենքով։

Նշենք նաեւ որ ԱՄՆ-ի ներսում երկար ժամանակ անխափան գործում է Ռուսաստանի դաշնային «Ռուսաստանն Այսօր»՝ Russia Today լրատվամիջոցը, որը Միացյալ Նահանգների ներսում վայելում է ավելի շատ ազատություն քան Ռուսաստանի ներսում հենց ռուսաստանյան լրատվամիջոցները:

Facebook Forum

XS
SM
MD
LG