Մատչելի հղումներ

Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ-ի» ստափեցնող քայլ»


Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որի մասին հայտարարություն է տարածել:

Հրաժարականի դիմում ներկայացնելու իր որոշումն Արթուր Վանեցյանը համարում է «Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»։

«Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից», - իր հայտարարության մեջ գրել է Հայաստանի ԱԱԾ արդեն նախկին տնօրենը: - «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», ասված է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG