Մատչելի հղումներ

Թրամփ. Պատը կկառուցվի՝ չնայած դեմոկրատների ջանքերի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը ընթանում է շատ արագ, որը նպաստում է սահմանային ճգնաժամի մեղմացմանը: Վարչակազմը այս նպատակով արդեն հատկացրել է 3 միլիարդ դոլար

ԱՄՆ վարչակազմը աշխատանքներ է տանում Մեքսիակայի հետ սահմանային արգելքներ կառուցելու ուղղությամբ: Տեղադրվում նոր ցանկապատեր կամ նորոգվում են հները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած դեմոկրատների ջանքերին արգելապատի կառուցումը ձախողելու ուղղությամբ՝ այն կշարունակվի կառուցվել:

Բացի այդ, վարչակազմը տեղեկացրել է 180 նոր դատավորների հաստատման մասին հաջորդ շաբաթների ընթացքում, որոնք, ըստ նախագահի, կապահովեն իր ծրագրի իրականացումը ԱՄՆ հարավային սահմանների պաշտպանության ուղղությամբ:

Վարչակազմը քննադատել է դաշնային դատարաններին՝ անօրինական ներգաղթը կանխելու վարչակազմի ջանքերը խոչընդոտելու համար: Ըստ սահմանային և մաքսային ծառայության մարմնի տրամադրած տվյալների, օգոստոս ամսին գրանցվել է անօրինական ներգաղթի 56 տոկոսի անկում՝ նախորդ ամիսների համեմատ:

Ըստ սահմանապահ և մաքսային ծառայության հանձնակատարի պաշտոնակատար Մարկ Մորգանի, այս առաջընթացի հիմքում է ընկած վարչակազմի հետևողական քաղաքականույունը Մեքսիկայի հետ սահմանին ճգնաժամը վերացնելու ուղղությամբ: Նա հերքել է պատի շինարարության հարցում ընդդիմախոսների քննադատությունը:

Սակայն դեմոկրատները շարունակում են քննադատել Թրամփին այս հարցում՝ պնդելով, որ վերջինս թուլացնում է ամերիկյան անվտանգության համակարգը, քանի որ պատնեշի կառուցման համար միջոցները տրամադրվում են պաշտպանության համար նախատեսված միջոցներից: Նրանք այս ծրագիրը որակում են անարդյունավետ և թանկարժեք:

Facebook Forum

XS
SM
MD
LG