Մատչելի հղումներ

Walmart-ը դադարեցնում է զինամթերքի վաճառքը


Խանութների խոշորագույն ցանցն ԱՄՆ-ում կհրաժարվի ատրճանակների և հարձակողական հրացանների համար փամփուշտների վաճառքից: Walmart-ը նման քայլի է դիմել ամռան ընթացքում իրականացված զանգվածային հրաձգության մի քանի դեպքերից հետո։

Walmart- ը, որը հանդիսանում է ԱՄՆ-ի խանութների խոշորագույն ցանցը, այլևս չի վաճառի զինամթերք ատրճանակների և հարձակողական զենքերի համար իր մանրածախ առևտրի կետերում: Այս մասին հայտարարեց ընկերության ղեկավարությունը:

Վերջին ժամանակներում Walmart-ը գտնվում է մշտական ճնշման տակ: Յուրաքանչյուր դեպքից հետո, որն ուղղորդվում է զանգվածային կրակոցներով և զոհերով, ակտիվիստներն ու իրավապաշտպանները խոսում են այն մասին, թե որքան դյուրին է Միացյալ Նահանգներում ձեռք բերել զենք և զինամթերք: Եվ նման ապրանքների ամենամեծ վաճառողը Walmart- ն է: Ոչ վաղ անցյալում Մ-16-ը կարելի էր ազատ գնել սուպերմարկետում:

Ընկերությունն արդեն հրաժարվել է ինչպես ատրճանակներից, այնպես էլ հարձակողական զենքերից: Այժմ զինամթերքի հերթն է: Ցանցի ղեկավարությունը նշել է, որ նման քայլի իրենց դրդել են վերջին ամիսներին տեղի ունեցած մի քանի զանգվածային սպանդերի դեպքերը, մասնավորապես ՝ Թեքսասի խանութներից մեկում իրականացված հրազենային հարձակումը, որտեղ զոհվել էր 22 մարդ:

Walmart-ը դադարեցրել էր ատրճանակների վաճառքը 1990-ականների կեսերին, բացառությամբ Ալասկա նահանգում:

Այսպիսով Walmart-ը դուրս կգա զենք-զինամթերքի վաճառքի շուկայից՝ պահպանելով միայն որսորդական զենքերի ու դրա հետ կապված զինամթերքի վաճառքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG