Մատչելի հղումներ

՝՝ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի՛՛. Փենս


՝՝ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Ուկրաինային՝ ընդդեմ Ռուսաստանի՛՛. Փենս


Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի հետ այս երկրի հակամարտության հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, որն ասել է, թե Վաշինգտոնը Կիեւին աջակցելու է վերջինիս տարածքային ամբողջականության իրավունքի հարցում եւս։
Փենսն այս երաշխիքներն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Վարշավայում անցկացված հանդիպման ժամանակ, երբ նրանք մասնակցում էին Երկրորդ աշխարհամարտը սկսվելու 88-րդ ամյակի արարողությանը։
Միացյալ Նահանգները Կիւի համար կարեւոր դաշնակից է , որը Ռուսաստանի նկատմամբ իրականացնում է պատժամիջոցներ՝ 2Օ14 թվականին Ղրիմի թերակղզին Ուկրաինայից բռնազավթելու եւ արեւելյալ Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին աջակցելու Մոսկվայի քաղաքականության պատճառով։
Հիշեցնենք, որ Կիեւ կատարած իր վերջին այցի ժամանակ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերոր խորհրդական Ջոն Բոլոթոնն ասել էր, թե Վարշավայում Զելենսկիի հետ պիտի հանդիպում ունենար նախագահ Դոնալդ Թրամփը։ Սակայն Թրամփը չեղյալ հայտարարեց իր այցը Լեհաստան՝ Դորիան ծովամրրկի պատճառով։

XS
SM
MD
LG