Մատչելի հղումներ

Վաշինգտոնը կոչ է անում Մադուրոյին հեռանալ եւ Վենեսուելային զարգանալու հնարավորություն տալ


Վենեսուելայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստ է փոփոխությունների Վենեսուելայում»: Աբրամսի խոսքով, ինքն իրեն շրջափակման մեջ դրած երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կամավոր հեռացումը երկրի զարգացման կարեւորագույն բաղադրիչն է, որը դուռ կբացի դեպի ազատ ընտրություններ եւ ժողովրդավարություն:

ԱՄՆ-ի ներկայացիչն ընդգծում է՝ Մադուրոյի պաշտոնից հեռացումը ոչ թե պատիժ է կամ՝ վրեժխնդրություն: Մադուրոն, սակայն, դեռեւս չի տվել փոխզիջմանը գնալու եւ իշխանությունից կամավոր հեռանալու որեւէ ազդանշան:

Մինչդեռ, Միացյալ Նահանգները մեղադրանք է ներկայացրել Վենեսուելայի նախկին փոխնախագահ Էլ Այսամիին հատկապես խոշոր չափերի թմրանյութի վաճառքով զբաղվելու համար: Կոկաինի բազմաթիվ տոննաներ Այսամիի ղեկավարությամբ Վենեսուելայի ռազմաբազաներից տեղափոխվել են Մեքսիկա, այնուհետեւ՝ Միացյալ Նահանգներ: Էլ Այսամին, ով ունի սիրիական արմատներ, սերտ հարաբերություններ է պահպանում Հեզբոլլա ահաբեկչական խմբավորման հետ:

Ինքը՝ Մադուրոն հեռուստաեթերում պաշտպանել է իր նախկին փոխնախագահին, հայտարարելով, որ իր նախկին փոխնախագահը հետապնդման է ենթարկվում «ռասիստների կողմից»: Ավելի քան 50 երկրներ հրաժարվում են ճանաչել Մադուրոյի նախագահությունը եւ փոխարենը ճանաչում որպես երկրի նախագահ ընդդիմության առաջնորդ Հուան Գուայդոյին:

Facebook Forum

XS
SM
MD
LG