Մատչելի հղումներ

Թրամփի նախկին աջակիցը 2020-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կպայքարի նրա դեմ


Նախկին հանրապետական կոնգրեսական Ջո Ուոլշը հայտարարել է, որ 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ինքը կպայքարի Դոնալդ Թրամփի դեմ:

«Իմ անունն է Ջո Ուոլշ: Ես նախկին հանրապետական կոնգրեսական եմ: Ես պահպանողական եմ: Նախագահական ընտրություններում դրել եմ իմ թեկնածությունը, որովհետև Դոնալդ Թրամփը չի ներկայացնում մեր արժեքները»,- կիրակի օրը ասել է նախկին կոնգրեսական Ջո Ուոլշը:

Պահպանողական ռադիոյի հաղորդավար և Թրամփի նախկին աջակից Ջո Ուոլշը 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում կպայքարի վերջինիս դեմ:

«Սպիտակ տանն այժմ մեկն է, ով համապատասխան չէ նախագահի պաշտոնի համար: Ինձ զարմացնում է, որ մինչև հիմա ոչ ոք նրա դեմ դուրս չի եկել, քանի որ բոլորը Հանրապետական կուսակցությունում հավատացած են, որ նա այդ պաշտոնին չի համապատասխանում»:

Ապրիլին մեկ ուրիշ հանրապետական՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլլ Ուելդը նույնպես իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Մարք Սենֆորդը նույնպես չի բացառել իր թեկնածությունը առաջադրելու հնարավորությունը: Սակայն, քաղաքական մեկնաբանները թերահավատորեն են մոտենում նրանց հաղթելու հավանականությանը:

Հանրապետական կուսակցությունը աջակցում է Թրամփին: Այսինքն, յուրաքանչյուր նահանգում հանրապետական կուսակցության անդամները աջակցում են նրան: Ուստի, երբ բոլոր նահանգները լիովին աջակցում են նախագահին, ապա Ջո Ուոլշի նման մեկը ոչ մի ուշադրության չի արժանանալու», - նշում է Հանրապետական քաղտեխնոլոգ Էլիս Սթյուարդը:

Կիրակի օրը Ուոլշը նույնիսկ հայտնել է, որ զղջում է Օբամայի հասցեին ժամանակին հնչեցրած իր սուր քննադատությունների համար:

2020 թվականի նախագահական ընտրապայքարն արդեն իսկ սկսվել է և ընտրողների ուշադրությանն են փորձում արժանանալ նաև Դեմոկրատական կուսակցության 20-ից ավելի թեկնածուներ:

XS
SM
MD
LG