ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քեւին ՄքԱլենանի հայտարարությունը՝ ապօրինի ներգաղթյալներին անսահմանափակ ժամկետով ազատազրկման մեջ պահելու որոշումը լայն քննադատության է արժանացել:
«Խնդիրն այն է, որ նույն նախարարության, նույն ծառայության վերահսկողության տակ գտնվելու ընթացքում վեց երեխա է մահացել, եւ հիմա նրանք հայտնում են, որ կարող են ապահովել իրենց կառույցներում պատշաճ վերահսկողություն: Դա անընդունելի է: Մեր պարտականությունն է պաշտպանել մեր երկրում հայտնված երեխաներին», - ասում է OneAmerica կազմակերպության փոխտնօրեն Ռոքսանա Նորոզին:
Ներգաղթի խստացման կողմնակիցների կարծիքով, նոր կանոնակարգն ուղղված է ապօրինի այն ներգաղթյալների դեմ, ովքեր հավատում են, որ երեխաների հետ անօրինական սահմանն անցնելն իրենց կարող է պաշտպանել տեւական ազատազրկումից: ՄքԱլենանի խոսքով սակայն, նրանք ապօրինի ներգաղթյալ ընտանիքներին երկար չեն նախատեսում ազատազրկված պահել.
«Նոր կանոնակարգը թույլ կտա մեզ ընտանիքներին միասին պահել, ավելի լավ պայմաններում, եւ ապահովել գործերի արդար քննությունը, որպեսզի օրինախախտները չթաքնվեն երեխաների թիկունքում»:
Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներ ապօրինաբար ներգաղթել է շուրջ 475,000 ընտանիք:
Facebook Forum