Հավատացյալները ուրբաթ օրը սկսեցին ավանդական քայլքը Քաաբայի շուրջ ժամացույցի սլաքներին հակառակ: Դա քառակուսի տեսք ունեցող կառույց է, որը սրբություն է համարվում իսլամում:
Ի հավելում Քաաբայի շուրջ քայլերթի, հավատացյալները ջուր են խմում հանրահայտ Զամզամի ջրհորից, որը, ըստ իրենց ավանդության, ունի բուժիչ հատկություն: Դրա հետ մեկտեղ անցկացվում է խորհրդանշական սատանայի քարկոծման բեմադրություն:
Այս ուխտագնացությունը կարևոր տեղ է զբաղեցնում իսլամական կրոնում: Ընդունված է ասել, որ յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է առնվազն մեկ անգամ իր կյանքում կատարել Հաջի ուխտագնացություն դեպի Մեքքա:
Facebook Forum