Երկու տարի առաջ, երբ Սենատում քննարկվում էր Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հանթսմանի թեկնածությունը, վերջինս լավ էր գիտակցում իր առջեւ կանգնած դժվար պարտականությունները։
՝՝Ես ոչ մի տեսիլք չունեմ, որ Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպանի պարտականությունները լինելու են հեշտ կամ պարզ։ Չէ որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները արտաքին քաղաքականության բնագավառում ամենադժվար հարցերից է՛՛, ասել էր Հանթսմանը։
Հանթսմանը Մոսկվայում պաշտոնավարեց այն ժամանակաշրջանում, երբ ըստ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների, Ռուսաստանը պարբերաբար միջամտել է 2Օ16 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Վերլուծաբան Մարք Սիմակովսկիի խոսքերով, Ռուսաստանում գտնվելու ժամանակաշրջանը հաճելի ժամանակաշրջան չի եղել դեսպանի համար, երբ ՝՝ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են քաղաքական վնասակար ճառագայթահարման ներքո, երբ Կոնգրեսում կա Մոսկվայի հետ հարաբերությունները սահմանափակելու շուրջ երկկուսակցական համաձայնություն՛՛։
Հրաժարականի դիմումում իր հաջորդին հղված հատվածում Հանթսմանը խորհուրդ է տալիս լուրջ հակադրություն ցուցաբերել Ռուսաստանին, եթե Մոսկվան շարունակի սպառնալ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։
Ասենք, որ Հանթսմանը, Ռուսաստանից բացի, դեսպանի պարտականություններն է կատարել Չինաստանում ու Սինգապուրում ե՛ւ դեմոկրատ ե՛ւ հանրապետական վարչակազմերի օրոք։ Ավելի վաղ եղել է իր հայրենի Յութահ նահանգի կառավարիչը։ Ըստ որոշ հաղորդումների, նա ունի նահանգապետի պաշտոնի համար անցկացվելիք ընտրություններին նորից մասնակցելու նպատակ։
Իսկ Կրեմլին, Կրեմլի դեմ սկսված բողոքի ցույցերի օրերին հրաժարական ներկայացրած ԱՄՆ-ի դեսպանը կոչ է անում հարգել օրենքի գերակայությունը եւ պաշտպանել մարդու իրավունքները։