Մատչելի հղումներ

Թրամփը կոչ է անում խստացնել զենքի վաճառքի մասին օրենքները


Միայն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում իրականացվել է հրազենային ավելի քան 25Օ հազար հարձակում, որոնցից յուրաքանչյուրին զոհ է գնացել առնվազն 4 մարդ։

Վերջին հարձակումները Օհայոյում եւ դրանից 13 ժամ առաջ՝ Թեքսասում, դարձան մարդկային 29 զոհերի պատճառ։ Նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին ու հավաստիացրել, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն, նահանգային ու քաղաքային իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ։

2Օ2Օ թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջուլիան Կաստրոն կատարվածի մեջ մեղադրում է նաեւ նախագահին՝ նրա կողմից հաճախ հնչող հռետորաբանության համար, ով, նրա խոսքերով, օգնում է արմատականացնել ներքին ահաբեկիչներին։

Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանեյի խոսքերով, ճիշտ չէ նման իրավիճակներից քաղաքական օգուտ քաղելու փորձը, ու հարկավոր է մտածել նման դեպքերը կասեցնելու ուղիների մասին։
Սակայն ե՛ւ Մուլվանեյը ե՛ւ Կաստրոն համամիտ են, որ հրազեն կրելու իրավունքը խստացնելու հարցում հարկավոր է իրականացնել գործնական քայլեր։

՝՝Հարկավոր է գտնել ուղիներ, որ պատերազմական զենքերը, կիսաինքնաձիգ հրազենները չհայտնվեն այն մարդկանց ձեռքին, ովքեր կարող են դուրս գալ փողոց ու սպանել մարդկանց՛՛, ասել է Կաստրոն։

Ինչպես Մուլվենեյն է ասում. ՝՝Բոլորս ենք համամիտ, որ նրանք, ովքեր ունեն նման մտադրություններ, չպետք է ունենան զենք գնելու օրինական իրավունք։ Դժվարությունն այստեղ իհարկե տարբերակելն է, թե ովքեր են նման զենքեր ձեռք բերելու նպատակ ունեցող այդ հիվանդ անձինք՛՛։

Հրազենային հարձակումներից 2Օ րոպե առաջ համացանց էր վերբեռնվել հականերգաղթային տրամադրություններով մի հռչակագիր, որի հեղինակին իշխանությունները դեռ պիտի փորձեն հայտնաբերել։
Ի դեպ, Օհայոյում սպանդի զոհերից մեկը հարձակումն իրականացրած անձնավորության հարազատ քույրն է եղել։

Նախագահ Թրամփը երկուշաբթի օրը հանդես է եկել ՝՝ռասիզմը, ատելությունն ու սպիտակամորթների գերիշխանությունը՛՛ դատապարտող հայտարարությամբ, ու դիմել մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասին հրազեն կրելու օրենքները բարեփոխելու կոչով։ Նա նաեւ կոչ է արել ընդունել օրենքներ, որոնք նախատեսում են մահվան դատավճիռ զանգվածային սպանդ իրականացնող անձանց համար։

XS
SM
MD
LG