Մատչելի հղումներ

Կոնգրեսական՝ ոչ մի երեխա պետք է չտուժի ղարաբաղյան հակամարտության գոտում մնացած ականներից


«Ամերիկայի Ձայն»-ի հարցազրույցը ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսի հետ, ով վերջերս օրենսդրական փոփոխություններ էր առաջարկել ղարաբաղյան հակամարտության գոտում ականազերծման աշխատանքներին ամերիկյան պետբյուջեից հավելյալ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

- Պրն կոնգրեսական, շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու համար: Սկսենք ձեր առաջարկված օրենսդրական փոփոխությունից, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից: Արդյո՞ք դուք դիտարկում եք այն, որպես ԱՄՆ-ի ավելի լայն ներգրավում Ղարաբաղում խաղաղության գործընթացին:

- Սա կարեւորագույն մի օրենսդրական փոփոխություն է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, Արցախի ժողովրդի այլեւ անձամբ ինձ համար: Պատերազմն ավարտվել է ավելի քան 20 տարի առաջ, սակայն մինչեւ օրս հազարավոր ականներ եւ չվնասազերծված զինամթերք է մնում պատերազմից հետո: Որեւէ մեկը չպետք է վտանգվի չվանսազերծված ականների կամ զինամթերքի պատճառով։ Այս օրենսդրական նախաձեռնությունը, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից, նախատեսում է տեւական աջակցություն այս շրջանում անցկացվող ականազերծման աշխատանքներին, եւ ես հպարտ եմ առաջնորդելու այս նախաձեռնությանը:

- Եթե նայենք ավելի ընդհանուր հայ-ամերիկյան հարաբերություններին: Վերջին շրջանում Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեցին ձեր առաջարկված օրենսդրական նախաձեռնությունը, կոնգրեսական Շերմանի, կոնգրեսական Սփիրի նախաձեռնությունները: Արդյոք սա հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացման նշա՞ն կարելի է դիտարկել:

- Անշուշտ: Նշեմ նաեւ, որ մենք, Կոնգրեսի 14 անդամներս, նամակ ենք ուղղել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը, որպեսզի նրանք էլ իրենց կողմից շարունակեն իրենց աջակցությունը եւ նույնպես միջոցներ շարունակեն տրամադրել ականազերծման աշխատանքների համար: Ինչ վերաբերում է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ես եվ Կոնգրեսում իմ բազմաթիվ գործընկերները հնարավորինս աջակցում ենք դրանց առաջընթացին:

- Ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանում «Թավշյա հեղափոխություն» տեղի ունեցավ: Արդյո՞ք ձեր կարծիքով հայ-ամերիկյան գործընկերության համար այն նոր հեռանկարներ բացեց:

- Դա իշխանության խաղաղ փոխանցման հրաշալի օրինակ էր, երբ մարդկանց իրական ձայնը լսելի դարձավ՝ հանգեցնելով խաղաղ իշխանափոխության: Մենք հպարտ ենք Հայաստանի ներկա կառավարության հետ հարաբերություններ զարգացնել: Երբ հունվարին աշխատանքային պարտականություններս ստանձնելիս երդում տվեցի, առաջին մարդկանցից մեկն ում ցանկանում էի հանդիպել, Հայաստանի դեսպան Ներսիսյանն էր: Կրկին ասեմ, Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե որն է իրական ժողովրդավարությունը:

-Շնորհակալություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG