Մատչելի հղումներ

Մոսկվան պատրաստվում է նոր ցույցերի


Մոսկվայում ոստիկանության կողմից բերման ենթարկված հարյուրավոր մարդիկ դեռեւս մնում են կալանտներում: Կան տասնյակ վիրավորներ: Հիշեցնենք, որ մարդիկ այստեղ պահանջում են քաղաքային ընտրությունների ընտրացուցակներում նորից ընդգրկել անկախ թեկնածուների անունները: Անցյալ շաբաթավերջին այս կոչերով անցկացված հանրահավաքի ժամանակ այստեղ ավելի քան հազար մարդ է ձերբակալվել, նրանց մի մասը ենթարկվել է ծեծի

Ինչպես քաղաքական վերլուծաբան Կիրիլ Ռոգովն է ասում, Վլադիմիր Պուտինը հիմա շատ նյարդայնացած է, եւ չի կարող թույլ տալ, որ դաշնային իշխանությունները հանդես գան թույլ դիրքերից: ‘’Այդ դեպքում դա կդառնա բողոքի ցույցեր անցկացնելու ազդանշան Ռուսաստանի մյուս շրջանների համար’’, ասում է նա:
Նա կանխատեսում է, որ իշխանությունները կփորձեն ‘’ձգել այսպես ասած քաղաքական պտուտակները’’: Նրա կարծիքով, Պուտինը փորձելու է գտնել հասարակության անկում ապրող վստահությունը վերականգնելու ուղիներ: ‘’Իսկ դրա համար տեղային ճնշումների մարտավարությունը կարող է արդյունավետ չլինել: Վերջին անգամ Պուտինի նկատմամբ աջակցությունն անկում էր ապրում մինչեւ Ղրիմի բռնակցումը: Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է հիմա պատահել’’, ասում է նա:

Ու չնայած ճնշումներին, ակտիվիստները ծրագրում են նոր ցույցեր այս ամսվա ընթացքում: Առաջինը նախատեսված է օգոստոսի 10-ին: Իսկ Մոսկվայի իշխանություններն արդեն ակնարկում են, որ ցույցը չեն արտոնելու:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ էր անում նախագահ Պուտինը, երբ փողոցներում բանտարկում էին մարդկանց, պետք է ասել, որ Ֆինլանդիայի ծովածոցում նա ժամանակ էր անցկացնում փոքր մի սուզանավում: Իսկ Կրեմլը ցույցերից հետո հանդես չի եկել ցույցերի ու ձերբակալությունների մասին որեւէ հայտարարությամբ:

XS
SM
MD
LG