Մատչելի հղումներ

Երկու տարվա անհիմն կալանք. Ամերիկացին ազատ է արձակվել ռուսական բանտից


Ամերիկացի Գեյլեն Գրանդսթաֆը ազատ է արձակվել երկու տարի Ռուսաստանի բանտերում անցկացնելուց հետո: Նրա մեղքը կայանում էր նրանում, որ առցանց գնել էր մաքրության համար մի լուծիչ, որը անօրինական է Ռուսաստանում և համարվում թմրանյութ:

Գեյլեն Գրանդսթաֆը հանդիպել է իր ապագա կնոջը Աննային Հարավային Քարոլինայում: Ամուսնությունից հետո զույգը տեղափոխվեց Ռուսաստան և բնակություն հաստատեց Մոսկվայում, որտեղ Գեյլենը զբաղված էր անգլերենի դասավանդմամբ:

Գրանդսթաֆը տառապում է ստամոքսային հիվանդությամբ: Նա հաճախ էր գնումներ իրականացնում չինական հայտնի Ալիբաբա առցանց վաճառքի ցանցից:

Վեց շաբաթ անց, 2017 թվականի հուլիսին փաթեթը նրա տուն առաքվեց ռուսաստանի ոստիկանության եւ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից։ Պարզվում է, որ այդ լուծույթը պարունակում է քիմիական տարրեր, որոնք Ռուսաստանում որակվում են որպես թմրամիջոց: Արդյունքում Գրանդսթաֆը ձերբակալվեց թմրանյութերի անօրինական ներմուծման մեղադրանքով:

Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության աշխատակիցները հանգստացրեցին նրան և նրա ընտանիքին, որ պարզաբանումներից հետո երկու օրվա ընթացքում նա կվերադառնա տուն: Այդ երկու օրվա փոխարեն նա բանտում անցկացրեց երկու տարի:

Նրան ներկայացված մեղադրանքը նախատեսում էր մինչև 20 տարվա ազատազրկում: Գրանդսթաֆը չէր ընդունում մեղադրանքներն ու փորձում էր պայքարել: Երբ դատախազությունը չկարողացավ ապացուցել թմրանյութերի ներմուծման մեղադրանքը, փորձ կատարվեց Գրանդսթաֆին մեղադրել թմրանյութերի օգտագործման մեջ:

Գործը ամերիկացի դիվանագետների ու լրագրողների ուշադրության կենտրոնում էր: Այս տարվա մարտին դատարանը անսպասելիորեն ազատ արձակեց Գրանդսթաֆին և նրա գործը ուղարկեց վերաքննության:

Այս պահին Գրանդստաֆը չի կարող լքել Ռուսաստանը, քանի որ նրա գործը վերաքննության մեջ է: Նա վերադարձել է Մոսկվայում գտնվող իր բնակարան: Նա ասում է, որ մի շարք իրավապահմներ նրան առաջարկել են լքել երկիրը, սակայն նա հրաժարվել է, քանի որ այդ քայլը կնշանակեր մեղադրանքների ընդունում:

Facebook Forum

XS
SM
MD
LG