Կոնգոյի Դեմոկարտական հանրապետության Հյուսիսային Քիվու շրջանում երկու մարդ է մահացել էբոլա համաճարակից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ մահացածներից մեկի ընտանիքի երկու անդամների մոտ՝ կնոջ և երեխայի ևս հայտնաբերվել է այս հիվանդությունը:
ԱՀԿ խոսնակ Մարգարեթ Հարիսն ընդգծում է, որ նոր դեպքերի գնացումը սպասելի էր: Նա նշում է, որ Գոմա քաղաքում այս վիրուսի տարածումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, քանի որ այն շուրջ 2 միլիոն բնակչություն ունեցող մեծ քաղաք է:
Հարիսը հայտնեց, որ առողջապահության ոլորտի աշխատակիցներն այժմ փորձում են հայտնաբերել այն մարդկանց, ում հետ շփում են ունեցելհիվանդությունից մահացածների հետ: Շուրջ 200 մարդ այս պահին անցնում է բժշկական հետազոտություն:
Մեկ տարի առաջ այս հիվանդության բացահայտումից հետո ըստ ԱՀԿ գրանցվել է շուրջ 2500 դեպք, որոնցից 1800-ի պարագայում հնարավոր չի եղել փրկել մարդկանց կյանքը: Այս թիվը ներառում է նաև վերջին մի քանի դեպքերը Կոնգոյում և Ուգանդայում: ԱՀԿ հայտնում է, որ Կոնգոյում և հարևան այլ 9 երկրներում նախապատրաստական աշխատանքներ են տարվում հիվանդության հնարավոր տարածմանը հակազդելու համար:
Facebook Forum