Հյուսիսային Կորեան ուրբաթ օրը պաշտոնապես հայտարարեց իր կողմից բալիստիկ հրթիռի նոր փորձարկում իրականացնելու փաստի մասին: Ըստ պաշտոնական հայտարարության, հրթիռի արձակումը եղել է ‘’նախազգուշացում ուղղված Հարավային Կորեայի ռազմատենչների’’: Հիշեցնենք, որ Հարավը պատրաստվում է շուտով համատեղ զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները ցուցադրել են փորձարկումը ղեկավարող Կիմ Չան Ընի լուսանկարները, որն այս նոր հրթիռն անվանել է ‘’մարտավարական կառավարվող զենքի նոր տեսակ’’: Ըստ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի պաշտոնատար անձանց, արձակված հրթիռը եկել է մոտ նշանառության բալիստիկ հրթիռ:
Այս հրթիռի արաձակումն առաջինն էր Կիմի ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ անցյալ ամիս անցկացված հանդիպումից հետո, որոնք համաձայնվել էին վերսկսել ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները:
Սակայն հրթիռի արձակումն արդեն առաջ է բերում բանակցությունները վերսկսելու շուրջ կասկածներ:
Հարավային Կորեայի ազգային անվտանգության խորհուրդը նոր այս հրթիռը համարում է ռազմական մեծ սպառնալիք ամբողջ Կորեական թերակղզու համար: