Մատչելի հղումներ

ԼԳԲՏ-ի առջեւ Վրաստանում առկա է շատ փշոտ ճանապարհ


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԼԳԲՏ-ի կազմակերպած շքերթին այս տարի մասնակցում էր միայն 3Օ մարդ։ Չկային շքերթը լուսաբանող լրագրողներ։ Երկիր, որտեղ խորը հակակրանքի պայմաններում համասեռականությունը համարվում է լուրջ խնդիր։ Մասնակիցների խոսքերով, կառավարությունը փորձել է նույնիսկ դիմել սադրանքների, որպեսզի շքերթը չանցկացվեր։ Սակայն կազմակերպիչները որոշել են փողոց դուրս գալ։

Վրաստանը մի երկիր է, որտեղ առկա է ավանդական, պահպանողական դրվածքը։ Սակայն մյուս կողմից առկա է ավանդականին զուգահեռ արեւմտյան արժեքներ որդեգրելու ձգտումը։ Օրինակ է Եվրոպական միությանն անդամակցելու համատարած ցանկությունը։
Ինչպես երկրի նախագահի նախկին պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն է ասում, ՝՝Եթե ժողովրդին ասեք, որ ԼԳԲՏ-ը մերժելու դեպքում դուք չեք համարվի արեւմտամետ, շատերը կպատասխանեն, որ այդ դեպքում իրենք չեն ուզում միանալ Արեւմուտքին՛՛։

Մյուս կողմից կրոնը մեծ տեղ է զբաղեցնում Վրաստանի ազգային ինքնության սրտում եւ՝ խաղում կարեւոր դեր հասարակության կյանքում։ Վրաստանի Ուղղափառ եկեղեցին իր հստակ դիրքորոշումն ունի միասեռականության նկատմամբ։

Ինչպես հոգեւորականներից Լեվան Կուտիվաձեն է ասում, ՝՝Մենք չենք կարող ընդունել մեր ազգային արժեքների կործանումը, ինչպես փորձում են դա անել ազատականները։ Այդ պատճառով Եվրոպայից մենք կորդեգրենք միայն այն արժեքները, որոնք չեն հակասում մեր ավանդական ու պատմական արժեքներին՛՛։ Նրա խոսքերով, համասեռականության քարոզն ու դրա նկատմամբ հանդուրժողականություն դրսեւորելու կոչերն անընդունելի են Վրաստանում։
Այնպես որ, որքան էլ ԼԳԲՏ-ի ակտիվիստները հպարտանանում են, որ հաջողվել է անցկացնել թեեւ փոքր, սակայն՝ շքերթ Թբիլիսիում, հստակ գիտակցում են, որ դեպի մեծ շքերթ դեռեւս ունեն անցնելու շատ փշոտ ու երկար ճանապարհ։

XS
SM
MD
LG