Մատչելի հղումներ

Թրամփ. Մեկ շաբաթում կարող եմ հաղթել Աֆղանիստանի պատերազմում, սակայն չեմ ցանկանում, որ 10 մլն. մարդ զոհվի


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող էր մեկ շաբաթում հաղթել Աֆղանստանի պատերազմում, սակայն դա կնշանակեր դառնալ 10 մլն. մարդու մահվան պատճառ: Նա ընդգծել է, որ Պակիստանը կօգնի Վաշինգտոնին դուրս գալ Աֆղանստանից:

Պակիստանը փորձում է վերականգնել ամերիկյան օգնությունը, որը նախագահ Թրամփը դադարեցրել էր անցած տարի, քանի որ, ըստ նախագահի, Իսլամաբադը բավարար ջանքեր չէր գործադրում ահաբեկչության դեմ պայքարում:

Պակիստանի հետ թերի համագործակցության հարցում Թրամփը մեղադրում է Օբամայի վարչակազմը: Նա նշել է, որ Պակիստանը կարող է փայլուն աշխատանք կատարել, եթե գործ ունենա ճիշտ նախագահ հետ:

Ըստ նրա ՝ Միացյալ Նահանգների 1,3 մլրդ դոլարի օգնության վերականգնումը կապված է Պակիստանի ջանքերի հետ: ԱՄՆ ցանկանում է, որ Իսլամաբադը օգնի համաձայնության հասնել Թալիբանի հետ՝ Աֆղանիստանում պատերազմը դադարեցնելու և ամերիկյան զորքերն այնտեղից դուրս բերելու համար:

«Կարծում եմ Պակիստանը պատրաստվում է օգնել մեզ դուրս գալ այնտեղից: Մենք նման ենք ոստիկանի: Մենք չենք պատերազմում: Եթե ցանկանանք պատերազմել Աֆղանիստանում, ես այդ պատերազմը կարող եմ հաղթել մեկ շաբաթում, սակայն չեմ ցանկանում, որ 10 մլն. մարդ զոհվի»,- հայտարարել է Թրամփը:

Պակիստանի առաջնորդ Իմրան Խանը իր հերթին ընդգծել է, որ Աֆղանստանի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Մենք դա կքննարկենք: Մենք այժմ ամենամոտն ենք կանգնած, խաղաղ համաձայնությանը: Հուսանք մոտ օրերին կկարողանանք Թալիբանին ստիպել խոսել աֆղանական կառավարության հետ և գալ համաձայնության»,- ասել է Պակիստանի վարչապետը:

Մինչև վերջերս թալիբների առաջնորդները հրաժարվում էին ուղիղ բանակցել պաշտոնական Քաբուլի հետ՝ այն որակելով անօրինական և ԱՄՆ դրածո: Նախկինում ընթացել են բանակցություններ ԱՄՆ ներկայացուցիչների հետ : Հունիսի վերջին Դոհայում բանակցությունները գրանցեցին առաջընթաց, սակայն միևնույն ժամանակ Թալիբանը հարձումներ իրականացրեց, որի արդյունքում գրանցվեց 25 զոհ:

Facebook Forum

XS
SM
MD
LG