Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում սկսվել է ՝՝քաղհանի՛՛ սկիզբը


ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարում սկսվել է ՝՝քաղհանի՛՛ սկիզբը
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Այսօր ամերիկյան մամուլում մեծ տեղ է տրվում երկրի նախագահական ընտրարշավին Դեմոկրատական կուսակցությունից Թոմ Ստեյերի թեկնածությանը։ Իր թեկնածությունը դնելու մասին հայտարարությամբ հանդես էր եկել ինքը՝ միլիարդատեր Ստեյերը։
Ստեյերը երկար ժամանակ է հանդես եկել նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու կարեւորության մասին հայտարարություններով։ Իսկ սա մի հարց է, ինչի շուրջ Կոնգրեսում առկա են տարաձայնություններ հենց դեմոկրատ կոնգրեսականների շրջանում։

Մի կողմից մրցապայքարին միանում են նոր թեկնածուներ, մյուս կողմից ընտրապայքարը թողնում են այլոք։ Նրանց շարքում առաջինը Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Էրիք Սուոլուելն է, ում խոսքերով այս մրցապայքարում կան ՝՝ծանրքաշայիններ՛՛, որոնց հարկավոր է պարզապես աջակցել։ Սակայն մրցապայքարում նա իր հարվածներն ուղղում էր հենց ընդդեմ այդ ՝՝ծանրքաշայինների՛՛, հանձինս նախկին փոխնախագահ Ջո Բայդընի, ում կոչ էր անում ջահը հանձնել ավելի երիտասարդներին։ Բայդընը, որն ի պատասխան հայտարարում էր, թե ինքը դեռեւս լավ էլ կարողանում է ամուր իր ձեռքերում պահել ջահը, համակրողների թվով շարունակում է մնալ առաջին տեղում։

Սուոլուելի հրաժարականին վերադառնալով՝ ասենք, որ վերլուծաբաններից շատերն են սա ՝՝քաղհանի՛՛ սկիզբ համարում դեմոկրատական դաշտում։ Նրանցից Ջիմ Քեսլերի խոսքերով, շուտով մի քանի թեկնածու նույնպես այս դաշտը կզտի իրենից։

Իսկ մինչեւ 2Օ2Օ թվականի փետրվար ամիսը, երբ Դեմոկրատական կուսակցությունն ընտրի Թրամփի դեմ իր միակ թեկնածուին, ընտրապայքարը շարունակող դեմոկրատները շարունակելու են վեր հանել մեկը մյուսի թերի կողմերը կամ թույլ տված սխալները, ասում է Լարրի Սաբաթոն։

Պայքարի հաջորդ փուլը սկսվելու է այս ամսվա վերջին, երբ Դեթրոյթում թեկնածուները կհանդիպեն նոր բանավեճին։

XS
SM
MD
LG