Այն բանից հետո, երբ հաստատվեց, որ Իրանն այսօր ունի հարստացված ուրանի ավելի մեծ պաշարներ, քան նախատեսված էր 2Օ15 թվականի միջուկային միջազգային պայմանագրով, որից ի դեպ, Միացյալ Նահանգները դուրս է եկել անցյալ տարի, Վաշինգտոնը հանդես եկավ մի քանի խիստ հայտարարություններով։ Դրանցից մինչ այժմ վերջինը փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն է, որով նա հորդորում է Իրանին ՝՝Ամերիկայի համբերությունը չշփոթել վճռականության պակասի հետ՛՛։ Ըստ նրա, նախագահ Թրամփի օրոք Ամերիկան թույլ չի տա, որ Իրանն ունենա միջուկային զենք։
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր վերջերս ասել, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշումներն ընդդեմ Իրանի վարչակարգի մինչեւ այն պահը, երբ այն հրաժարվի միջուկային իր ծրագրից։
Իրանի բանակի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե իրենց նպատակն ԱՄՆ-ի դեմ պատերազմելը չէ, այդ պատճառով, ասում են նրանք, Իրանը կոչ է անում միջուկային միջազգային պայմանագիրը ստորագրած մյուս երկրներին Իրանի համար գտնել ամերիկյան տնտեսական պատժամիջոցներից, այդ թվում նավթի արտահանումների վրա դրված արգելքից խուսափելու ուղիներ։
Եվրոպական միությունն ու Ռուսաստանը մտահոգություն են հայտնել Իրանում ուրանի հարստացման աշխատանքների կապակցությամբ, սակայն Ռուսաստանը նաեւ դատապարտել է ԱՄՆ-ին, միջուկային պայմանագրից անցյալ տարի միակողմանիորեն դուրս գալու համար։