Մատչելի հղումներ

Անկախության օրվա տոնակատարություն՝ Թրամփի ոճով


Մարտական ինքնաթիռներ մայրաքաղաքի երկնքում, զրահամեքենաներ փողոցներում եւ Ամերիկային ուղղված նախագահի ելույթը.

«Մենք տոնում ենք մեր պատմությունը՝ պաշտպանելով մեր դրոշը եւ հարգանքի տուրք մատուցելով հերոսներին ու ԱՄՆ-ի զինվորներին»:

Հուլիսի 4-ի տոնակատարությունները Վաշինգտոնում սովորաբար քաղաքականությունից դուրս են եղել, սակայն, այս տարի դրանք աչքի ընկան բողոքների ցույցերով եւ Դոնալդ Թրամփին ծաղրող օդապարիկներով:

«Նախագահն ինքն է քաղաքականացրել այս միջոցառումը, բերելով օդանավեր ու տանկեր՝ ճիշտ ինչպես երեխա, ում խաղալիքների համար վճարում են հարկատուները», - ասում է Ամանդա Ուայթհեդը:

Թրամփի կողմնակիցները համաձայն չեն:

«Կարծում եմ նա ամեն ինչ ճիշտ է տոնում եւ աջակցում է իր մարդկանց՝ «Անտեսված Ամերիկային», - նշում է Ջիլ Դենիելսը:

2017-ին Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունների ականատեսը լինելուց ի վեր Դոնալդ Թրամփը ցանկանում էր ռազմական շքերթ անցկացնել: Նախորդ տարի, տեղիք տալով քննադատներին, նախագահը հրաժարվեց այդ գաղափարից, այս տարի որոշեց այնուամենայնիվ փոքր շքերթ անցկացնել՝ նոր քննադատության ալիք բարձրացնելով:

«Մեր հզորության հիմքում մեր քաղաքացիներն ու մեր Սահմանադրությունն է: Մեր հզորությունը զինված ուժերի վրա չէ հիմնված», - համոզված է Օսթինում Թեքսասի համալսարանի դասախոս Շենոն Բոու Օբրայանը։

Սպիտակ տունն իր կողմից ընդգծում է՝ տոնակատարությունները նվիրված էին հայրենասիրությանն, այլ ոչ թե քաղաքականությանը: Թեեւ վերջնական գումարը դեռ հայտնի չէ, անցած տոնակատարությունները հարկատուներից պահանջել են միլիոնավոր դոլարներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG