ԱՄՆ-ի նախագահը երկուշաբթի օրը հրահանգեց նոր պատժամիջոցներ սկսել ընդդեմ Իրանի։ Դրանից առաջ Միացյալ Նահանգները կիբերհարձակումներ էր իրականացրել ընդդեմ Իրանի հետախուզության համակարգչային համակարգի։ Թեհրանը դատապարտում է այդ գործողությունը՝ այն համարելով միջազգային օրենքների ոտնահարում։
Ինչպես վերլուծաբաններից Սյուզան ԴիՄագիոն է ասում, տնտեսական պատժամիջոցները մեծապես են վնասում Իրանի առանց այն էլ վատ վիճակում գտնվող տնտեսությանը, երկիր, որտեղ բարձր տոկոս է կազմում գործազրկությունը, եւ շարունակում է դրամի արժեզրկումը։
՝՝Սակայն այս պատժամիջոցները չեն խոսում նաեւ հօգուտ ԱՄՆ-ի, քանի որ այսպես մենք ավելի ենք զրկվում Իրանի ժողովրդի շրջանում մեր նկատմամբ առկա հարգանքից՛՛, ասում է նա։
Այլոք հավատացած են, որ նման կերպ Իրանի վրա ճնշումներ բանեցնելու եղանակը գործում է ի շահ ԱՄՆ-ի։ Ինչպես Գեներալ մայոր Ռոբերտ Սկեյլզն է ասում, Իրանի ղեկավարներն այսուհետ ավելի զգույշ քայլերի կդիմեն։
՝՝Նրանք ուզում են առանց ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ հայտնվելու, անցկացնել մեկ ու կես տարի, մինչեւ կհաստատվի նոր վարչակազմ ԱՄՆ-ում։ Իսկ ահա ԱՄՆ-ում պատերազմի չգնալու ու Իրանին տնտեսապես սեղմելու միջոցով հույսեր են տածում, որ այնտեղ առաջ կգա անհանգստության ալիք, գուցե կրկնվի Իրանի հեղափոխությունն ու տապալի ներկա վարչակարգը՛՛, ասում է նա։
Մյուս կողմից շարունակվում եւ ավելի խիստ տեսք են ստանում փոխմեղադրանքները։ Հիշենք նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ ինքը չի ուզում պատերազմել ընդդեմ Իրանիք, սակայն նախազգուշացնում, որ որեւէ հակամարտություն այս երկրի հետ ՝՝շատ երկար ժամանակ չի պահանջի՛՛։
Հակառակ կողմից Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլահ Խամենեին հայտարարում է, թե ՝՝ԱՄՆ-ը ամենաթունավոր երկիրն է աշխարհում՛՛։
Իսկ այն բանից հետո, երբ Թրամփը որոշեց կասեցնել Իրանին ռազմական հարված հասցնելու ծրագիրը, հարց է բարձրանում, ուրեմն ո՞րն է լինելու միջազգային համայնքի պատասխանը։