Մատչելի հղումներ

Թրամփը Եվրոպայից քննադատում է հայրենիքում իր ընդդիմադիրներին


Թրամփը Եվրոպայից քննադատում է հայրենիքում իր ընդդիմադիրներին
please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը դեռեւս Եվրոպայում է, մասնակցելու համար Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ափհանման 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, շարունակում է քաղաքական հարձակումներն ընդդեմ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի եւ հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերի: Fox News հեռուստաալիքին Թրամփն ասել է, թե Մյուլլերն ինքն իրեն դրեց ‘’հիմար’’ վիճակում, երբ 22 ամիս անցկացրած հետաքննությունից հետո հանդես եկավ իր առաջին հրապարակային հայտարարությամբ: Հիշեցնենք, որ խոսքը 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի միջամտության հնարավորության մասին է: Մյուլլերի թիմի նպատակն էր նաեւ պարզել, թե արդյոք հետաքննությունը կասեցնելու փորձերով Թրամփը չի խոչընդոտել արդարադատությունը:

‘’Եթե վստահ լինեինք, որ նախագահը հանցագործություն չի իրագործել, մենք այդպես էլ կասեինք’’, հայտարարել էր Մյուլլերը:
Ու քանի դեռ Մյուլլերը չի ասում, որ Թրամփն արդարադատությունը չի խոչընդոտել, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականների մեկ քառորդը կոչ է անում նախագահին ներկայացնել անվստահության քվե:
Պալատի նախագահ Նենսի Փելոսին դեմ է այդ քայլին, նախընտրելով շարունակել Ներկայացուցիչների պալատում այս հարցով անցկացվող հետաքննությունը, ինչպես նաեւ հետաքննել Թրամփի ֆինանսական միջոցներին ու անցած 29 ամիսների ընթացքում Թրամփի վարչակազմի քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Փելոսին սակայն այս քայլով չի ուզում մեղմել Թրամփի նկատմամբ իր դիրքորոշումը: Ավելին, նա հայտարարել է, թե ինքը ոչ թե ուզում է անվստահության քվե հայտնել Թրամփին, այլ ուզում է նրան տեսնել բանտում:
Դրա համար, ասում է Փելոսին, նախընտրելի է նախ պարտության մատնել նրան 2020 թվականի ընտրություններում, ապա արդեն ոչ նախագահի պաշտոնում ‘’կանգնեցնել դատարանի առջեւ` գործած հանցագործությունների համար’’:

XS
SM
MD
LG