Ռուսաստանի նախագահը հայտարարում է, թե նավթի գների շուրջ տարաձայնություններ ունի Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) հետ։ Սակայն, ասել է նա, Մոսկվան համատեղ որոշում կկայացնի այս կազմակերպության հետ եկող շաբաթների ընթացքում։ Վլադիմիր Պուտինն ասում է, որ նավթի մեկ տակառի գինը 6Օ-65 դոլար սահմանելը համապատասխանում է Մոսկվայի պահանջներին, երբ Սաուդյան Արաբիան ցանկանում է սահմանել ավելի բարձր գին։ Նրա խոսքերով, OPEC-ն ու նրա անդամ երկրները պետք է հաշվի առնեն Իրանից ու Վենեսուելայից նավթի արտահանումների ծավալի անկման փաստը, ինչպես նաեւ՝ Լիբիայում ու Նիգերիայում ներկա խնդիրները։
Այլ հաղորդագրությունների համաձայն, ռուսական ՝՝Ռոսնեֆթ՛՛ ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սեչինը դատապարտել է Միացյալ Նահանգներին՝ ՝՝էներգիայի աղբյուրը որպես քաղաքական զենք կիրառելու՛՛ մեջ։ Նա ասել է նաեւ, թե էներգակիրների հարցով ԱՄՆ-ի ոսկե դարը փոխակերպվել է՝՝էներգիայի գաղութացման դարարշջանի՛՛։
Սանկտ Պետերբուրգում անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ արտասանած ելույթում Սեչինն ասել է, թե աշխարհում նավթի պաշարների մեկ երրորդը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ու Վենեսուելայի նկատմամբ հաստատված սահմանափակումների ներքո։
Նրա խոսքերով, ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները եւ պատժամիջոցներ սկսելու սպառնալիքները կործանարար ազդեցություն ունեն էներգակիրների համաշխարհային համակարգի վրա։