Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի սենատոր Բերնի Սանդերսը հովանավորում է Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձեւը


Միացյալ Նահանգների սենատոր եւ Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու Բերնի Սանդերսը հունիսի 3-ին հովանավորել է Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը:

Նյու Ջրզիի սենատոր Բոբ Մենենդեզի կողմից առաջարկված բանաձեւում մասնավորապես նշված է, որ «Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն ու հիշատակի պահպանումը պետք է լինի Միացյալ Նահանգների քաղաքականություն»: Բանաձեւով նաեւ նախատեսվում է թույլ չտալ ԱՄՆ-ը ներգրավել որեւէ գործընթացներում, որոնք կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Բանաձեւը կոչ է անում Միացյալ Նահանգների իշխանություններին հետամուտ լինել Հայոց ցեղասպանության մասին փաստերի տարածմանը:

Բանաձեւին որպես հովանավորներ միացել է եւս 17 ԱՄՆ-ի սենատոր, այդ թվում Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ գործիչներ Բերնի Սանդերսն ու Քամալա Հարիսը, ինչպես նաեւ՝ Հանրապետական կուսակցության ազդեցիկ սենատորներ Մարկո Ռուբիոն եւ Թեդ Քրուզը:

Facebook Forum

XS
SM
MD
LG