Մատչելի հղումներ

՝՝Ռուսաստանը Վենեսուելայից դուրս է բերել զինվորական իր անձնակազմը՛՛. Թրամփ


՝՝Ռուսաստանը Վենեսուելայից դուրս է բերել զինվորական իր անձնակազմը՛՛. Թրամփ
please wait

No media source currently available

0:00 0:01:13 0:00

Ռուսաստանը հայտարարում է, թե Վենեսուելայում այլեւս չունի զինվորական անձնակազմ։
Ինչպես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է թվիթերյան իր էջում գրել, Ռուսաստանը տեղեկացրել է, որ Վենեսուելայից դուրս է բերել զինվորական իր անձնակազմի մեծ մասը։ Այս հայտարարությունից երկու ամիս առաջ էր Միացյալ Նահանգները հորդորել Մոսկվային դիմել այդ քայլին։
Մոսկվայի այս քայլը մեծ անհաջողություն է Վենեսուելայի սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար, քանի որ մինչ այժմ նա պաշտոնին էր կառչած մնում Ռուսաստանի ու Չինաստանի աջակցությամբ։ Իսկ ավելի քան 5Օ երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները երկրի ժամանակավոր նախագահի պաշտոնում են ճանաչել երկրի Ազգային ժողովի նախագահ Հուան Գուաիդոյին։

Մեկ ամիս առաջ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հրապարակայնորեն խոսում էին Մադուրոյի իշխանության մոտալուտ տապալման մասին, երբ այստեղ տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ շարունակվում էին բողոքի ցույցերն ընդդեմ նրա կառավարության։

Հիշեցնենք, որ այդ օրերին չնայած զինված ուժերի մի փոքր մասն անցավ Գուաիդոյի կողմը, Մադուրոն մնաց իշխանության ղեկին բանակի աջակցության շնորհիվ։

Կրեմլը սակայն ավելի ուշ՝ հունիսի 4-ին հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանը պաշտոնապես չի տեղեկացրել Թրամփին Վենեսուելայում իր զինված ուժերի գործողությունների մասին։

XS
SM
MD
LG