Մատչելի հղումներ

Ուկրաինայում դինամիկ զարգացումներ են՝ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ


Ուկրաինայի ժողովուրդը երկրում փոփոխությունների իրականացման նոր հնարավորություն է ձեռք բերել, Վաշինգտոնում պատմել է Ուկրայինայի բանակցությունների հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոքերը՝ մեկնաբանելով նախագահ Զելենսկու հաղթանակը.

«Դեռեւս որպես թեկնածու նախագահ Զելենսկին խոստացել էր Ուկրաինայում անցկացնել խորքային բարեփոխումներ, եւ դա հենց այն է, ինչ ցանկացավ երկրի հանրությունը: Եւ այսօր Ուկրաինայում դինամիկ ժամանակաշրջան է, այնտեղից ստացվող որոշ նորություններ ոգեշնչող են, որոշներն էլ զարմանք են առաջացնում, բայց միանշանակ այնտեղ փոփոխություններ են»:

Ուոքերն ընդգծեց, որ Ուկրաինայի խնդիրը մնում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակարգում.

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ Ուկրաինայի հզորացման աջակցությունը: Մենք Ռուսաստանի դեմ Ղրիմի բռնակցման համար պատժամիջոցներ ենք ընդունել, ակտիվորեն ներգրավվել ենք այս հարցում մեր եվրոպական դաշնակիցների հետ միասին, Ուկրաինային զինամթերք ենք տրամադրել»:

Միացյալ Նահանգները միշտ ցանկացել է օգնել Ուկրաինային լինել հաջողակ, ընդգծում է Ուոքերը, առանց խառնվելու երկրի ղեկավարության կադրային եւ այլ որոշումների մեջ.

«Մեր գործը որեւէ մարդկանց նշանակումների մասին խոսելը չէ, մենք խոսում ենք սկզբունքների եւ քաղաքականության մասին՝ բարեփոխումներ իրականացնելու լուրջ պատրաստակամության եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Եւ լավագույն խորհուրդը, որ մենք կարող ենք տալ նախագահին՝ լինել վստահելի եւ հիշել, որ մարդիկ նրանից ունեն մեծ սպասելիքներ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG