Մատչելի հղումներ

Ուկրաինայի նոր նախագահը` ճակատային գծում


Ուկրաինայի նոր նախագահը` ճակատային գծում
please wait

No media source currently available

0:00 0:01:01 0:00

Ուկրաինայի պաշտոնում Վոլոդիմիր Զելենսկին կատարել է իր առաջին ճամփորդությունը: Զելենսկին, որը նաեւ երկրի գլխավոր հրամանատարն է, այց է կատարել Ռուսաստանի հետ իր երկրի արեւելյան սահմաններ, հակամարտության առաջնային գիծ:

Ապրիլ ամսին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրված Զելենսկին այստեղ է ժամանել, ինչպես նրա մամլո ծառայությունն է հաղորդում, երկրի ռազմական դիրքերին մոտից ծանոթանալու նպատակով:
Մայիսի 20-ին պաշտոնը ստանձնած Զելենսկին, որն ընտրություններում ջախջախիչ հաղթանակ էր տարել ընդդեմ Պորոշենկոյի, հայտարարել է, թե Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու գործն իր առաջնային խնդիրներից է համարում: Նա ասել է նաեւ, թե պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի իր պաշտոնակից Պուտինին, այդ նպատակին հասնելու համար:

Կրեմլը շարունակ հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն Ռուսաստանը հրահրում է հակամարտության սրում, չնայած այն հանգամանքին, որ արդեն վեցերորդ տարին շարունակվող պատերազմի ընթացքում այն գաղտնաբար աջակցել է արեւելյան Ուկրաինայի անջատողական ուժերին, նրանց տրամադրել ֆինանսական միջոցներ, ռազմական տեխնիկա ու սարքավորումներ, ինչպես նաեւ զինյալներ:

XS
SM
MD
LG