Մատչելի հղումներ

Բայդենը՝ 2020թ ԱՄՆ-ի դեմոկրատների հավանական թեկնածու


2020 թվականին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Ջո Բայդենն արդեն սկսել է իր նախընտրական պայքարը.

«Հիշենք, թե մենք ով ենք, սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է եւ մենք միշտ իրականացրել ենք այն ամենն ինչին ձգտել ենք ամբողջ սրտով: Եւ մեզ անհրաժեշտ է կանգնեցնել այս վարչակազմը»:

Բայդենն այսօր դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածուն է, սակայն, դեմոկրատների շրջանում նախագահի թեկնածու են ցանկանում դառնալ նաեւ մյուսները, այդ թվում սենատոր Էլիզաբեթ Ուորենը.

«Մեզ անհրաժեշտ է համակարգի փոփոխություն»:

Այս փուլում դեմոկրատական կուսակցության ներսում ավելի քան 20 գործիչ հավակնում են ստանալ կուսակցության աջակցությունը որպես 2020թ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Սակայն, Ջո Բայդենը վայելում է առավել մեծ աջակցությունը կուսակիցների շրջանում, ովքեր ԱՄՆ-ի նախկին փոխնախագահին դիտարկում են որպես հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի առավել հզոր մրցակից, նշում են փորձագետները:

«Դեմոկրատներից շատերը համոզված են, որ, առաջինը, Թրամփին հնարավոր է հաղթել եւ երկրորդը, որ այդ մարդը երկրին վնաս է հասցնում», - նշում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Մեթ Դալլեքը:

Դոնալդ Թրամփն իր կողմից ուշադիր հետեւում է դեմոկրատական կուսակցության ներսում Ջո Բայդենի, Բերնի Սանդերսի եւ մյուսների պայքարին.

«Ընտրությունը «Քնկոտ Ջոի» եւ «Ծուռ Բերնիի» միջեւ է եւ ես պատրաստ եմ մրցել ցանկացածի հետ, պարզապես կատարեք արդեն ընտրությունն ու եկեք սկսենք»:

Դեմոկրատներից շատերը սակայն գիտակցում են, որ Թրամփին հաղթելը հեշտ չի լինելու, նշում է վերլուծաբան Ջիմ Քեսլերը.

«Այս պայքարում պետք է համարել գործող նախագահին առաջատար, քանի որ այն ունի հաղթելու փոքր-ինչ ավելի բարձր հնարավորություն»:

Միեւնույն ժամանակ, Ջո Բայդենն իր սենատորի եւ փոխնախագահի պաշտոնում կատարել է բազմաթիվ գործողություններ, որոնց համար նրան կարող են քննադատել նախընտրական պայքարի ընթացքում:

Facebook Forum

XS
SM
MD
LG