Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել, դեմ արտահայտվելով քաղաքի եզակի պուրակներից մեկի տեղում տաճարի կառուցմանը:
«Այս տաճարն անհրաժեշտ չէ հենց պուրակի տեղում կառուցել: Քաղաքում կան բազմաթիվ այլ վայրեր», - Եկատերինբուրգի բնակիչ, դիզայներ Վլադիսլավ Դերեվյաննիխը հազարավոր այլ բողոքարարների հետ միասին չի հասկանում, թե ինչու է անհրաժեշտ տաճարը կառուցելու համար քանդել քաղաքի կանաչապատ տարածքը:
Եկեղեցականներն ի պատասխան հայտարարում են, որ եկեղեցին եւ քաղաքային իշխանություններն արդեն ընդունել են որոշումը տաճարը կառուցել հենց պուրակի տարածքում:
«Նախագիծն անցել է բոլոր փուլերով, ամեն ինչ համապատասխանում է օրենքի պահանջներին», - ի պատասխան բողոքարարների, եկեղեցական Մաքսիմ Մինյայլոն նշում է, որ քաղաքի բնակիչների որոշակի մասը կողմ է տաճարի կառուցմանը պուրակում:
Ցուցարարներին, որոնց թվում են բազմաթիվ երիտասարդները, այս խոսքերը սակայն չեն համոզում: Տիկնիկային թատրոնի դերասան Տատյանայի խոսքով, քաղաքացիների մոտ կարծիք է ստեղծվում, որ նրանց ընդհանրապես չեն լսում.
«Իմ բազմաթիվ ընկերներ այստեղ են, եւ մեզ համար շատ հիասթափեցնող է, երբ մեր կարծիքն ուղղակի բանի տեղ չեն դնում»:
Փորձելով ազդել քաղաքացիների վրա, եկեղեցականները որոշել են հինգշաբթի երեկոյան տաճարի կառուցման վայրում հատուկ աղոթք կազմակերպել:
Facebook Forum