Մատչելի հղումներ

ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմը վնասում է ԱՄՆ-ին


ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմը վնասում է ԱՄՆ-ին
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրային հարցերով բանակցությունները Վաշինգտոնում ուրբաթ օրն ավարտվեցին առանց համաձայնության: Դրանից ժամեր առաջ նախագահ Թրամփը 25 տոկոսի սակագներ էր հաստատել Չինաստանի 200 միլիարդ դոլարի համարժեք ներկրումների վրա:

‘’Մենք չենք ուզում վերածվել մի բանկի, որտեղից բոլորը, այդ թվում Չինաստանը, փորձում են գողանալ’’, հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահը:
Անցյալ տարի չինական 250 միլիարդ դոլարի համարժեք ներկրումների վրա դրված սակագների, դրան ի պատասխան ամերիկյան 100 միլիարդ դոլարի համարժեք ներկրումների վրա Չինաստանում հաստատված սակագների պատճառով կորուստներ են կրել ամերիկյան մի շարք ընկերություններ: Ինչպես Մեյնի ‘’Լոբսթըր’’ ընկերության պատասխանատուներն են ասում, անցյալ տարվա համեմատ ընկերությունը գրանցել է վաթսուն տոկոսի անկում:

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլն այս առումով իր մտահոգություններն է արտահայտնում, ասելով, թե չի կարելի բանակցությունները վերածել մրցույթի: ‘’Հարկավոր է հնարավորին չափ շուտ ավարտել առեւտրային պատերազմը, հակառակ դեպքում նորից կգնանք դեպի տնտեսական անկում’’, ասել է նա:


Տնտեսական վերլուծաբանների մի մասն այն կարծիքին է, որ այս պայքարի արդյունքում ավելի մեծ կորուստ կկրի ԱՄՆ-ը, քան Չինաստանը:

Նրանցից Ֆիլ Լեվին նշում է, որ չինացիներն աշխարհի մյուս երկրների հետ ավելի ազատ են առեւտուր իրականացնում, իսկ նախագահ Թրամփի ագրեսիվ վարվելակերպն, մեծապես մեկուսացնում է ԱՄՆ-ը: ‘’Նրա դաշնակիցները, որոնք կարող էին ճնշումներ բանեցնել Չինաստանի վրա, հեռու են կանգնում ԱՄՆ-ից’’, ասում է նա:

Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Լարրի Քուդլոունն ընդունում է, որ Չինաստանի ներկրումների վրա դրված սակագների դիմաց վճարելու են Ամերիկայի ներկրողները, այլ ոչ թե Չինաստանը: Սակայն Պեկինի վրա, ըստ նրա, ճնշումներն անհրաժեշտ են, քանի որ վերջինս հետ է կանգնել իր նախկին խոստումները կատարելուց:

Միացյալ Նահանգներն ուզում է, որ Պեկինը հավատարիմ մնա իր տված խոստումներին` դրանք գրանցելով չինական օրենքներում:

XS
SM
MD
LG