Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան շարունակում է հրթիռային փորձարկումները


Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարում են, որ, Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռների փորձարկում է կատարել:

Հարավային Կորեայի Միացյալ շտաբի հաղորդագրության համաձայն, բալիստիկ հրթիռների փորձարկումը Հյուսիսային Կորեայի կողմից կատարվել է երկրի Հյուսիսային Փյոնգան շրջանում, որտեղից հրթիռները ուղղվել են դեպի երկրի հյուսիս-արեւմտյան օդային տարածք: Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը կոչ է արել Փհենյանին զերծ մնալ հրթիռների փորձարկումներից.

«Մենք այդ փորձարկումները չենք դիտարկում որպես միջկորեական ռազմական համաձայնագրի խախտում, սակայն, ցանկանում եմ զգուշացնել՝ եթե Հյուսիսային Կորեան կրկնի դրանք, մեր բանակցությունները կբարդանան»:

Սպիտակ տանն իր ելույթում նախագահ Թրամփը նույնպես դժգոհություն է հայտնել փորձարկումների պատճառով.

«Ոչ ոք դրանից գոհ չէ, մենք ուշադիր հետեւում ենք: Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Գիտեմ, որ նրանք ցանկանում են բանակցել, սակայն, չեմ կարծում՝ նրանք պատրաստ են բանակցելու»:

Փորձարկումները կարող են բարդացնել միջուկային խնդրի շուրջ բանակցությունները Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չան Ընի միջեւ: Քիմը ցանկանում է, որ ԱՄՆ-ը թուլացնի պատժամիջոցները որպես Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման բանակցություններում բարի կամքի դրսեւորում, մինչդեռ Թրամփը հայտարարել է, որ որեւէ թուլացում չի լինի, մինչեւ ինքը չտեսնի իրական քայլեր Քիմի կողմից:

Facebook Forum

XS
SM
MD
LG