Մատչելի հղումներ

Աֆղանստանի խորհրդաին պատերազմի հետքերով


Այս տարի լրանում է Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 30 ամյակը: Առայսօր Աֆղանստանի պատերազմի շուրջ թեժ քննարկումներ են ընթանում ռուսական հանրության շրջանակներում: Այս պատերազմի զոհ են գնացել 15 հազար խորհրդային զինվորականներ:

Պավել Լունգինը նկարահանել է Աֆղանստանի պատերազմին նվիրված ֆիլմ:

«Այս վերքերը այդպես էլ չեն բուժվել: Դրանք մեր ենթագիտակցության մեջ են և շարունակում են անհանգստացնել մեզ»,- ասում է Լունգինը:

«Նման նախաձեռնությունները վիրավորական են մեր երիտասարդության համար, որին պետք է սովորեցնել, թե ինչպես նվիրված լինել մեր հայրենիքին»,- նշում է Աֆղանստանում, 1982-83 թթ խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Այն , ինչ ցուցադրվում է այնտեղ ճշմարտություն չէ: Այնտեղ չեն եղել կողոպտիչներ, հարբեցողներ կամ նման զանգված: Այնտեղ էր կարգապահ մի բանակ»,- նշում է Սերգեյ Կոմկովը՝ «Նախագահ» թերթի գլխավոր խմբագիրը:

Ֆիլմի քննադատները Լունգինին անվանել են «արևմտյան գործակալ» և ցանկացել զրկել ֆիլմը լիցենզիայից:

«Խորհդային մտածողություն ունեցող որոշ մարդկանց համար յուրաքանչյուր ճշմարտություն իրենց հասարակության մասին հավասարազոր է դավաճանության: Կարծես դա ինչ որ գաղտնիք է, որ պետք է թաքցնել օտարներից կամ մեր երիտասարդներից»,- ասում է Լունգինը:

«Հեռացումը Աֆղանստանից» ֆիլմի մասնավոր ցուցադրման ներկաները գտնում են, որ անհրաժեշտ է վերանայել պատմությունը: 9 տարի տևած Աֆղանստանի օկուպացիան, որին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհդական Զբիգնև Բրժինսկին տվել է «ԽՍՀՄ-ի Վիետնամ» որակումը, խլել է հազարավոր մարդկանց կյանքեր: Ֆիլմի հեղինակները ևս համամիտ են, որ եկել է ժամանակը վերանայելու պատմական փաստերը:

Facebook Forum

XS
SM
MD
LG