ԱՄՆ-ում ձերբակալվել է ղեկավարն այն զինված քաղաքացիական խմբի, որը բռնում էր ԱՄՆ-Մեքսիկա սահմանն անօրինական եղանակով հատած մարդկանց։ Նրա դեմ հարուցվել են հրազեն ու զինամթերք կրելու մեղադրանքներ։
Լարրի Միթչել Հոփքինսը տեղափոխվել է դատարան Նյու Մեքսիկո նահանգի Սանլենդ Փարք սահմանային քաղաքում ձերբակալվելուց հետո։
Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությունը, որը բողոքել էր իշխանություններին այս խմբի դեմ, Հոփքինզին մեղադրում է մարդկանց առեւանգելու ու կալանավորելու մեջ։
Հոփքինզը նույն մեղադրանքով դատապարտվել էր նաեւ 2ՕՕ6 թվականին։ Նա նման գործունեություն ծավալելու ժամանակ որոշ դեպքերում զեղծարարության եղանակով ներկայացել է որպես ոստիկան։