Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը իր վրա է կենտրոնացրել ողջ աշխարհի ուշադրությունը: Շատերի համար այն կրոնական խորհրդանիշ լինելուց ավելի կարևոր կառույց է:
«Փարիզի Աստվածամոր տաճարը UNESCO համաշխարհային ժառանգության մաս է հրդեհի արդյունքում դրա կրած լուրջ վնասը, վնաս է աշխարհի մշակութային ժառանգությանը»,- ասում է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ Յոշիհայդ Սուգան:
«Սա լուրջ հարված է ամբողջ մարդկության մշակութային ժառանգությանը»,- նշում է ռուս խորհրդարանական Օլեգ Շեյնը:
Մաքրոնի՝ տաճարի վերականգման օգնության խնդրանքին արձագանքել են մի շարք բարերարներ, ովքեր խոստացել են օգնել այս հարցում: Հրդեհից մեկ օր անց վերականգնման համար խոստացված գումարը հասել է 800 միլիոն դոլարի:
«Մենք կվերակառուցենք Աստվածամոր տաճարը եւ այն էլ ավելի գեղեցիկ կլինի: Ես ցանկանում եմ, որ դրան հասնենք 5 տարիների ընթացքում: Մենք կարող ենք դա անել» ,- հայտարարել է Մաքրոնը:
Սակայն փորձագետների կարծիքով դրա համար անհրաժեշտ են տասնյակ տարիներ:
«Իմ կարծիքով աշխատանքները կտևեն տասնամյակներ, այլ ոչ թե մի քանի տարի: Նախնական փորձաքննությունը շատ կարևոր է՝ պարզելու համար , թե ինչն է վնասվել և ինչը պահպանվել: Նախքան բուն վերականգնողական աշխատանքներին անցնելն անհրաժեշտ է որոշել, թե ինչ տարբերակով այն պետք է վերականգնվի»,- ընդգծում է Էրիկ Ֆիշերը Fondation de l'Œuvre Notre-Dame կազմակերպությունից:
Ճարտարապետ Ֆրենսիս Մաուդի կարծիքով էլ մեկ այլ մարտահրավեր է համապատասխան մասնագետների և շինանյութի ընտրությունը:
Որոշ մարդիկ պնդում են, որ տաճարը պետք է վերականգնվի նույն շինանյութի օգտագործմամբ և այն պետք է ստանա նույն տեսքն, ինչ ուներ նախկինում: Սակայն ըստ փորձագետների դա ամենախոհեմ որոշումը չէ: Նրանց կարծիքով անհրաժեշտ է կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ՝ տաճարի երկարակեցությունն ապահովելու համար: Բրիտանացի փորձագետները գտնում են, որ պատմական կոթողները կարող են կանգուն մնալ դարեր ի վեր, իսկ շինանյութերն ու ճարտարապետական նորարարությունները մշտապես կիրառվել են դրանց վերակառուցման համար:
Facebook Forum