Մատչելի հղումներ

Իսրայելցի գիտնականները մարդու սիրտ են պատրաստել


Իսրայելում առաջին անգամ տպագրվել է 3D տպիչի միջոցով մարդու սիրտ: Թեեւ այն փոքր չափսի է, գիտնականները հույս ունեն, որ մեկ տասնամյակ անց մարդկային օրգանի նման պատրաստումը կդառնա սովորական երևույթ:

Երկուշաբթի օրը իսրայելցի հետազոտողները հայտարարեցին, որ առաջին անգամ 3D տպիչով կարողացել են իրական սիրտ պատրաստել:

«Առաջին անգամ մենք տպագրեցինք նյութեր ու մարդկային բջիջներ եւ վերարտադրեցինք սրտի նման օրգանի բարդ երկրաչափությունը: Բոլոր սրտերը, որոնք տպագրվել էին նախկինում պատրաստված էին սինթետիկ նյութերից կամ գործվածքներից և չէին պատկանում որևէ հիվանդի”,- ասում է Թել Ավիվի համալսարանից Նադավ Նուրը:

Թեեւ սիրտը դեռևս փոքր է` նապաստակի չափսերով, գիտնականները պնդում են, որ նույն մեթոդները օգտագործելու դեպքում հնարավոր է ստանալ մարդու սիրտ: Տեխնոլոգիաները դեռեւս պետք է բարելավվեն, քանի որ օրգանը կարողանում է կրճատվել, սակայն պետք է «սովորեցնել», որ այն գործի իրականի նման:

Գիտնականները վերցրել են հիվանդների մանրաթելային հյուսվածքները՝ օգտագործելով նրանց բջիջները `տպիչի համար թանաք ստանալու համար: Նման մոտեցումը կարող է լուծել օրգանների մերժման խնդիրը: Տպելու գործընթացը տևել է 3,5 ժամ, իսկ գիտնականները ակնկալում են, որ 10 տարի անց նման սարքերը կօգտագործվեն ամբողջ աշխարհի կլինիկաներում եւ ընթացակարգը կդառնա սովորական:

Facebook Forum

XS
SM
MD
LG