Մատչելի հղումներ

 
Ուկրայինայում պատերազմից տուժած քաղաքացիներն անտեսված են

Ուկրայինայում պատերազմից տուժած քաղաքացիներն անտեսված են


Ուկրաինայի նախագահական ընտրություններում Ռուսաստանի դեմ պատերազմը ամենագլխավոր թեման է, սակայն պատերազմից տուժած քաղաքացիները գտնում են, որ իրենց հուզող հարցերը չեն քննարկվում: Զոհերի թիվը շարունակում է աճել, հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստական կամ տեղահանված:

Արդեն 6 տարի է Ուկրաինայի արևելքում ընթանում է պատերազմ, իսկ ռազմական գոտում շարունակում են բնակվել հազարավոր քաղաքացիներ:

«Մեզ անհրաժեշտ է խաղաղություն: Բոլորն էլ ասում են, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ ու հասնել խաղաղության»,- ասում է Մայորսկի բնակիչ Նիկոլայ Յուշկովը:

Մարինա Պուգաչովան ստեղծել և ղեկավարում է հասարակական կազմակերպություն Մարիուպոլում, որը օգնություն է ցուցաբերում պատերազմից տուժած ուկրայինացիներին:

«Երկու հիմնական խնդիրներն են գոյատևելն ու աշխատանք գտնելը: Այստեղ հողի շուրջ 70 տոկոսը կամ մինապատված է կամ լքված»,- նշում է Պուգաչովան:

Ուկրայինական իշխանությունները տեղեկացնում են, որ 2014 թվականից ի վեր ականների պայթյունների արդյունքում զոհվել է 270 քաղաքացի:

1,5 միլիոն փախստականներ լքել են իրենց տները և հեռացել պատերազմի գոտուց: Այսօր նրանք ստանում են ընդամենը ամսական 100 ԱՄՆ դոլար նպաստ: Մարիուպոլում հաստատված փախստականների թիվը հասնում է հարյուր հազարի:

Այս պահին դեռևս չկա որևէ նախանշան, որ հակամարտությունը մոտ է կարգավորման: Շատ քաղաքացիներ, ովքեր բնակվում են ռազմական գոտու հարևանությամբ հնարավորություն չեն ունեցել քվեարկել վերջին ընտրությունների ընթացքում, քանի որ չեն կարողացել հասնել ընտրատեղամաս: Պուգաչովան նշում է, որ նրանց ձայնը լսելի չէ:

«Չեմ կարծում, որ այս մարդիկ գտնվում են քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում: Քանի որ նրանք իրենց ըտրազանգվածը չեն, ուստի անուշադրության են մատնված»,- նշում է Պուգաչովան:

Իրականությունը մայրաքաղաք Կիևում սակայն տարբեր բավական տարբեր է ռազմական գոտու հարևանությամբ գտնվող բնակավայրերից իսկ հակամարտության կարգավորումը՝ հեռու:

Facebook Forum

XS
SM
MD
LG