ՄԱԿ-ը դատապարտում է Մյանմարի զինվորականների, ինչպես նաև Ռախինի զինյալների հարձակումները խաղաղ բնակչության դեմ: ՄԱԿ-ը նշում է, որ տեղեկություն է ստացել մարդկանց սպանությունների, տների հրկիզման, ձերբակալությունների ու ճնշումների վերաբերյալ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին ապրիլի 3-ին հայտարարել է, որ երկու ռազմական ուղղաթիռներ կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ՝ սպանելով 7 և վիրավորել 18 մարդկանց:
Նա դատապարտել է Մյանմարի զինվորականների գործողությունները՝ դրանք համեմատելով պատերազմի ժամանակ իրականացված հանցագործությունների հետ: Նա զգուշացրել է, որ նման գործողությունների պարագայում կլինեն նոր զոհեր:
Նա ընդգծել է, որ այս շաբաթվա հարձակման արդյունքում գրանցված բոլոր զոհերը Ռոհինգիայի մահմեդականներ են: Սակայն նա նշել է, որ այլ էթնիկական խմբեր ևս ենթարկվում են հարձակումների:
Շամդասանին տեղեկացրել է, որ Ռախինի Արաքան բանակ խմբավորումը, որը հիմնականում բաղկացած է բուդդիստներից, ավելի քան 10 տարի գործում է այս շրջանում: Այն ըստ խոսնակի օգտվում է այս շրջանում առկա օրենքի գերակայության բացակայությունից: Ըստ Շամդասանիի՝ այս խմբի խնդիրները տարբերվում են տեղի մահմեդականների խնդիրներից, քանի որ վերջիններս ենթարկվում են մշտապես սիստեմատիկ հարձակումների ու խտրական վերաբերմունքի:
ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր զինված խմբավորումներին անմիջապես դադարեցնել բռնությունն ու հարձակումները և ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունն ու մարդասիրակայն գործողությունների իրականացումը:
Facebook Forum