Մատչելի հղումներ

Դեմոկրատներից ո՞վ կտապալի Թրամփին 2020-ին


2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակացության հայտ ներկայացրած դեմկոկրատ թեկնածուները վերջերս հանդիպեցին ամերիկյան արհմիությունների և ազատական ակտիվիստների հետ`ազդարարելով նախընտրական քարոզարշավի մեկնարկը.

Դոնալդ Թրամփի կոշտ քննադատ, Մասսաչուսեթս նահանգը ներկայացնող սենատոր Էլիզաբեթ Ուորենը իր ելույթում, առանց վերապահումների, Թրամփի վարչակազմը անվանեց “ քայլող, շնչող և ապրող” վտանգ երկրի ազգային անվնագությանը՝ ընդգծելով այդ մասին բարձրաձայնելու կարևորությունը.

Դեմոկրատական թևից Թրամփի մեկ այլ քննադատ`Միննեսոթա նահանգը ներկայացնող Էմի Քլուբուչարը, անդրադառնալով Թրամփին, նշեց,որ վերջինիս թվում է, թե սիրո փոխարեն, ատելության շուրջ մարդկանց համախմբելն ավելի ազդեցիկ է,ինչին ներկաները արձագանքեցին յուրովի:

Քլոբուչարն իր աջակցիներին հորդորեց` համախմբվել հանուն հաղթանակի:

ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին փոքրամասնություն ներկայացնող թեկնածուներն են`սենատոր Կամալա Հարրիսը, նախկին աշխատակազմի քարտուղար Ջուլիան Կաստրոն և Նյու Ջերսին ներկայացնող սենատոր Քորի Բուքերը:

Ի ուրախություն մեծ թվով ամերիկացիների`ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրապայքարին հաղթանակի մեծ հույսերով վերստին կմասնակցի Վերմոնթ նահանգը ներկայացնող սենատոր Բերնի Սանդերսը.

Մեծ ժողովրդականություն և հասարակական համակրանք վայելող Բերնի Սանդերսը, նույն ինքը`Բերնիին, որպես փորձառու և սկզբունքներին հավատարիմ թեկնածու խոստանում է իր աջակիցներին իրապես հեղափոխել «Ամերիկան», օր առաջ բժշկելով խդրահարույց և հրատապ բարեփոխումներ պահանաջող ոլորտները` առողջապահությունը, կրթությունը.

Սանդերսը նաև կարևորել է տնտեսական արդարության հաստատումն ու խոստացել նախագահ ընտրվելու պարագայում չմեկուսանալ ժողովրդից ու շարունակել քաղաքական շարժումը.

Ըստ նախնական հարցումների` 2020-ի մրցապայքարում Սաներսը երկրորդ տեղում է. առաջին հորիզոնականը ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Ակնկալվում է, որ Բայդենը շուտով կմիանա մրցապայքարին, չնայած վերջերս մամուլում շահարկվող մեղադրանքներին:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահին մեղադրում են մի քանի կանանց հանդեպ ֆիզիկական ոտնձգություններ իրականացնելու մեջ:

Միգուցե, դեռ վաղ է, բայց դեմոկրատ ակտիվիստները արդեն ուսումնասիրում են թեկնածուներին, ասում է վերլուծաբան Բիլ Սուինին.

«Ընտրողների հարցերը հիմնականում երկու կարևոր մասի են բաաժանվում: Առաջինն ու ամենակարևորը. ո՞րն է թեկնածուների ընդհանուր տեսլականը և երկրորդը` արդյո՞ք նրանք կտապալեն Թրամփին 2020 թվականի նախագահական ընտրություններում»:

Վերջին հարցումների համաձայն` նախկինում առավել քիչ հայտնի դեմոկրատ թեկնածուները ներկայումս հաջողություն են գրանցում, որոնց թվում են` Տեխասի նախկին կոնգրեսական Բետո Օ’ռուրկը, Կամալա Հարիսն ու Ինդիանա նահանգից Փիթ Բուդիգեգը:

Այնպես, որ դեմոկրատները 2020 թվականին ընտրության մեծ հնարավորություն ունեն, կարծում է փորձագետ Մեթ Դալլեկը.

«Արդյո՞ք հիմնական ընտրողները ցանկանում են քվեարկել մի թեկնածուի օգտին, որը Բիլ Քլինտոնի նման կենտրոնամետ հայացքներ ունի, կամ Օբամայի նման ավելի զգուշավոր թեկնածուի օգտին: Ո՞ր թեկնածուն իսկապես որպես առաջնայնություն կմատնանշի եկամտային հավասարությունը որպես առանձքային հիմնահարց»:

Դե, իսկ Թրամփը, իրեն բնորոշ ոճի մեջ, պարծենում է իր «սպորտային պատրաստվածությամբ»՝ խոստանալով տապալել այն թեկնածուին, ում դեմոկրատները կառաջադրեն.

«Մենք կարող էինք կորցնել երկիրը, մենք իսկապես կարող էինք այն կորցնել, քանի որ որոշ մարդիկ խելքը թռցրել են»:

ԱՄՆ-ի 2020 թվականի ընտրություններին մասնակացության հայտ ներկայացրած դեմոկրատ թեկնածուները ակտիվ բանավեճերի փուլ կմտնեն հունիս ամսից:

Ջիմ Մալոն, Վահե Օհանյան

«Ամերիկայի ձայն», Վաշինգտոն

XS
SM
MD
LG