Մատչելի հղումներ

Ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան՝ Մյուլլերի հետաքննությունից հետո


Ռոբերտ Մյուլլերի աղմկահարույց զեկույցի սեղմագրի հրապարակումից օրեր անց ռուսական մամուլը ողողվեց քաղաքական գործիչների ծաղրական մեկնաբանություններով:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը համեմատեց Մյլուլլերի ջանքերը մութ սենյակում գոյություն չունեցող սև կատվի որոնման հետ:

Մոսկվան, ինչևէ, շուտով փոխեց իր տոնայնությունը:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է հայտարարել, որ շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ»: Իսկ,թե որքանով է դա իրատեսական՝ կախված է նրանից, թե ով է կանխատեսողը:

Խորհրդային Միությունում ԱՄՆ-ի դեսպան Ջեք Մեթլոքի կարծիքով,- «Հավանաբար պետք է սպասել մինչև հաջորդ նախագահի ըտրությունը»:

Հարվարդի համալսարանից Մարկ Կրամերը կարծում է, - «Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում, եթե իհարկե նա վերընտրվի, միգուցե ստեղծվի հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ իրավիճակ»:

Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, որ Կրեմլի հետ դավադրության մեջ ներգրավված լինելու Թրամփին հասցեագրված մեղադրանքները վարկաբեկեցին նրա անունը, միաժամանակ անդառնալի վնաս հասցնելով ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի և Կրեմլի հարաբերություններին:

«Կարծում եմ մենք հասել ենք մի կետի, երբ երկու կողմում էլ տհաճ նստվածք է գոյացել և այս փուլը շրջանցելու համար համբերություն ու ժամանակ է հարկավոր», - կարծում է Ռաթգրզ համալսարանի պատմության բաժնի դասախոս Դեյվիդ Ֆոգլեսոնգը:

Ըստ որոշ վերլուծաբանների՝ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա ներկայիս լարվածությունը ԱՄՆ-ի ներքաղաքական ճգնաժամի ուղղակի հետևանք է:

Թեև փորձագետների գերակշռող մասը հավատացած է, որ Ռուսաստանը փորձել է ներազդել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին՝ նրանցից շատրեը նաև մեղադրում են ամերիկյան ԶԼՄ-ներին Մյուլերի հետաքննությունը կողմնակալ լուսաբանելու համար:

«Ամերիկյան քաղաքական կյանքում Ռուսաստանի միջամտության հանդեպ թերահավատ վերաբերմունքը չէ հարցը, այլ՝ չափազանցությունների շրջանակը», - կարծում է Ռաթգրզ համալսարանի պատմության բաժնի դասախոս Դեյվիդ Ֆոգլեսոնգը:

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում համաքված փորձագետների ու դիվանագետների միայն մեկ հարցի շուրջ են համակարծիք: Միխայել Գորբաչևի գլխավոր թարգմանիչ Պավել Պալաժչենկոյի համոզմամբ՝ «Այս թեման` Մյուլլերի հետաքննության զեկույցի թեման փակված չէ: Սակայն երկխոսության անհրաժեշտություն ու հնարավորություն կա և եղել է նույնիսկ նախքան զեկույցի հրապարակումը»:

Թվում է՝ երկխոսության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների որոշումներով, այլ աշխարհում երկու երկների ազդեցության չափով:

Իգոր Տիխոնենկո, Մոսկվա, Վահե Օհանյան, Ամերիկայի Ձայն, Վաշինգտոն

XS
SM
MD
LG