Մատչելի հղումներ

Թրամփը Մեքսիկայի հետ սահմանը փակելու հարցում ընդունել է սպասողական դիրք


Թրամփը Մեքսիկայի հետ սահմանը փակելու հարցում ընդունել է սպասողական դիրք
please wait

No media source currently available

0:00 0:01:17 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդը հանդես է գալիս Մեքսիկայի հետ սահմանը փակելու իր մտադրության շուրջ հակասական հայտարարություններով։
Թրամփը գովեստի խոսքերով է հանդես եկել Մեքսիկայի մասին՝ լատինաամերիկյան մի շարք երկրներից սահմանին կուտակված միգրանտների երթը կասեցնելու աշխատանքների համար։ Մինչ այդ նա դատապարտում էր Մեքսիկային՝ դեպի ԱՄՆ ուղեւորվող միգրանտների երթը կանգնեցնելու հարցում անգործություն ցուցաբերելու համար։
Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը փակելու շուրջ որոշում դեռեւս չի կայացվել, սակայն Թրամփն ասել է, թե անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է գնալ այդ քայլին։
՝՝Մեքսիկան այժմ կանգնեցնում է այդ մարդկանց, ինչը շատ հեշտ գործ է նրանց համար։ Եկեք սպասենք։ Եթե նրանք շարունակեն այդպես վարվել, լավ է։ Եթե ոչ, կամ եթե Կոնգրեսի հետ համաձայնության չգանք, սահմանը կփակվի 1ՕՕ տոկոսով՛՛, հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ-ի առեւտրի պալատը տեղեկացնում է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանից ամեն օր տեղափոխվում են մոտ 1 միլիարդ 7ՕՕ միլիոն դոլարի համարժեք ապրաքներ։ Մոտավորապես կես միլիոն օրինապես գրանցված աշխատավորներ, ուսանողներ, զբոսաշրջիկներ են հատում երկու երկրների միջեւ սահմանը։

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն ասել է, թե իրենք ՝՝ուսումնասիրում են Մեքսիկայի հետ սահմանին անցումային կետերը փակելու եւ այդ դեպքում դրա հնարավոր հետեւանքների շուրջ բոլոր հնարավորությունները՛՛։

XS
SM
MD
LG