Վենեսուելայի կառավարության արգելքի հրապարակումից ժամեր անց, Գուայդոն ելույթ է ունեցել Կարակասի ամենաաղքատ թաղամասերից մեկում և կոչով դիմել իր աջակիցներին:
Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոն, որը ժամանակավոր նախագահ էր ճանաչվել Վենեսուելայի Ազգային ժողովի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի և տասնյակ այլ երկրների կողմից, հորդորել է իր աջակիցներին չհանդուրժել երկրի փաստացի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից իրեն իշխանությունը չհանձնելու փորձերը:
«Տեսե՛ք, ամեն անգամ, երբ ես այստեղ եմ ձեզ հետ, ռեժիմի համար պարտություն է: Գիտե՞ք, թե որքան ժամանակ է, որ ուզում են ինձ ձերբակալել: Ամեն օր, որ ես ձեզ փողոց եմ դուրս գալիս, ազդարարում է իշխանության պարտությունը: Եվ հիմա ես նրանց փակուղի եմ բերել: Եթե անգամ նրանք ինձ ձերբակալեն, դա կլինի նրանց վերջին պարտությունը, քանի որ ժողովուրդը կշարունակի պայքարը փողոցում և այդ պայքարն ավելի մեծ ալիքի կվերածվի: Մենք ավելի կուժեղանանք, ու ընդիմանալով իշխանություններին, կշարունակենք մեր ազատագրական պայքարը մինչև Վենսուելայի ազատագրումը», - հայտարարել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն:
Մադուրոն, ով վայելում է Ռուսաստանի աջակցությունը, հայտարարել է, որ ինքը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող հեղաշրջման թիրախում՝ մեղադրելով Վաշինգտոնին և Գուայդոյին Վենեսուելայի էլեկտրական ցանցերը սաբոտաժի ենթարկելու մեջ:
ԱՄՆ-ն և Վենեսուելայի ընդդիմությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ոլորտի բազմաթիվ փորձագետներ, հավատացած են, որ ստեղծված իրավիճակի պատճառներն են երկրում էլեկտրաէներգիայի ոլորտի բարձիթողի վիճակը, սխալ կառավուրումն ու խոտանները: