Հյուսիսային Կորեան աստիճանաբար վերակառուցում է իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը, ասում են Սեուլում օրենսդիրները: Նրանք վկայակոչում են հետախուզության տվյալները: Խորհրդարանականների խոսքերով, Փհենյանը ավարտում է Սոքե բնակավայրիմոտ հրթիռային համալիրի կառուցման աշխատանքները, որը անցյալ ամառ մասնակիորեն ապամոնտաժվել էր ապամիջուկայնացման գործընթացի շրջանակում:
Ինչպես նշում են Հարավային Կորեայի քաղաքական գործիչները, Հյուսիսային Կորեան կարող է նախապատրաստվել նոր հրթիռային սադրանքների և այսպիսով իր դժգոհությունը հայտնելՄիացյալ Նահանգների հետ բանակցային փակուղային գործընթացից: Բացի այդ, օրենսդիրների տրամադրած տվյալների համաձայն, Փհենյանի միջուկային ծրագիրը մնում է մասամբ ակտիվ:
« 5 մեգավատանոց ատոմային ռեակտորը Յոնբենեում դադարեցրել էր իր աշխատանքը անցյալ տարվա վերջին, եւ դրա վերամշակման օբյեկտներում ակտիվության որևէ նշաններ չկան, սակայն ուրանի հարստացման ցենտրիֆուգները աշխատում են»,- ասում է խորհրդարանի անդամ Կիմ Մին Քինը։
Փետրվարի վերջին տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը, որն ավարտվեց առանց վերջնական համաձայնագրի ստորագրման: Անհամաձայնության հիմքում էր այն, որ Փհենյանը պատրաստ չէր լրացուցիչ սահմանափակումներ կիրառել իր միջուկային ծրագրի նկատմամբ, իսկ Վաշինգտոնը՝ մեղմացնել տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցները:
Facebook Forum