Մատչելի հղումներ

Միջերկրականով՝ Լիբիա՞, թե՞ Մալթա


Եվրոպական միությունը կդադարեցնի Միջերկրական ծովում անօրինական ներգաղթյալների հայտնաբերման նպատակներով իրականացվող պարեկային ծառայությունը:

Մալթայի զինված ուժերի փոխանցմամբ՝ հատուկ գործողությունների արդյունքում վերահսկողության տակ է վերցվել Լիբիայի ափերի մոտ անօրինական միգրանտների կողմից առևանգված նավը:

El Hiblu 1 անվանումը կրող տանկերը հինգշաբթի օրը հանգրվանեց Մալթայի մայրաքաղաք Վալետտայում գտնվող նավահանգստում՝ Մալթայի ծովափնյա շրջանից մոտ 30 ծովային մղոն հեռավորության վրա կանգ առնելուց հետո:

Հատուկ գործողություններ իրականացնող ջակատայինները վերահսկողության տակ առան տանկերը ու այն վերադաձրեցին նավապետին, որն ահազանգել էր նավի առևանգման մասին: Մի քանի ներգաղթյալներ ձերբակալվեցին Վալետտայում, երբ տանկերը մոտեցավ կառամատույցին:

Երեքշաբթի՝ մարտի 26-ին, Միջերկրական ծովում ներգաղթյալների կյանք փրկած տանկերը վերադառնում էր Տրիպոլի, երբ ուղևորները ապստամբեցին և պարտադրեցին նավի անձնակազմին փոխել ընթացքը և ուղևորվել դեպի հյուսիս՝ Մալթա:

Եվրոպական միությունը չորեքշաբթի հայտարարեց, որ կդադարեցնի Միջերկրական ծովում անօրինական ներգաղթյալների հայտնաբերման և փրկարարական նպատակներով իրականացվող պարեկային ծառայությունը:

XS
SM
MD
LG