Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ու Չինաստանը փորձում են հարթել առեւտրային հակասությունները


ԱՄՆ-ը ու Չինաստանը փորձում են հարթել առեւտրային հակասությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

ԱՄՆ-ը ու Չինաստանն անցած մեկ տարվա ընթացքում մեծ սակագներ են հաստատել միլիարդավոր դոլարների համարժեք ներկրումների վրա: Մի բան, որը բացասաբար է անդրադարձել շուկաների, բիզնեսների եւ գնորդների վրա:
ԱՄՆ-ի նախագահը կարծես չունի այդ սակագներից շուտ հրաժարվելու մտադրություն:

Չինաստանը սակայն մեծ սպասելիքներ ունի ամերիկյան պատվիրակությունից, որը բանակցելու է գալիս Պեկին հինգշաբթի օրը:
Վերլուծաբաններն ասում են, թե ունեն լավատեսության հիմքեր: Նրանցից Դեյվիդ Դոլարի խոսքերով, այս բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմն ուզում է իմանալ, թե ինչ փոխհատուցում ԱՄՆ-ը կստանա, եթե չինական կողմը ոտնահարի համաձայնությունը:

ԱՄՆ-ը փորձում է պարտադրել, որ Պեկինը հրաժարվի շուկայական խառնաշփոթ առեւտրից եւ սուբսիդավորման, մտավոր կարողությունների հափշտակման փորձառությունից, որոնցից վերջինը կապված էր Հուաուեյի հետ:

ԱՄՆ-ը հորդորում է, որ եվրոպական իր դաշնակիցները նույնպես հրաժարվեն չինական հեռահաղորդակցության այս ընկերության առաջարկած 5G բջջային հաղորդակցության ցանցից: Սակայն Եվրոպական միությունը հայտարարել է, թե թույլատրելու է, որ Հուաեյին արդեն սկսի իր սարքերի տեղադրումը:

Իսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից Պեկին ժամանած բանագնացները վերադառնան հայրենիք, ապրիլի սկզբին Վաշինգտոն կժամանի Չինաստանի փոխվարչապետ Լիու Հին, սկսելու բանակցությունների իներորդ փուլը:

XS
SM
MD
LG